▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սուրիկ Խաչատրյանի առանձնատունը, որը գտնվում է կենդանաբանական այգու ճանապարհին, գրանցված չէ

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախագահ Սարհատ Պետրոսյանը անդրադառնալով Մոնումենտի շքեղ առանձնատների գույքահարկի վերաբերյալ հարցին նշեց, որ տեղեկություններ չունի, թե այդ առանձնատների համար որքան գույքահարկ է վճարվում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հարցին՝ կա՞ն առանձնատներ, որոնք գրանցված չեն եւ գույքահարկ չեն վճարում, Պետրոսյանը պատասխանեց. «Իմ աշխատանքի ընթացքում հանդիպել են գույքեր, որոնք ինքնակամ են, գրանցված չեն: Գույքահարկ չեն վճարում: Նրանց մեջ եղել են եւ կան նախկին պաշտոնյաներ: Բազմաթիվ են նման օրինակները, երբ բերում եւ մեզ մոտ գրանցում են նաեւ Մոնումենտից:

Սուրիկ Խաչատրյանի առանձնատունը, որը գտնվում է կենդանաբանական այգու ճանապարհին, գրանցված չէ»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին