▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թալանել են Ազգային ժողովի նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանին

Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունիսի 24-ին ոստիկանության Մալաթիայի բաժին դիմած Երևան քաղաքի բնակիչ, 73-ամյա Նապոլեն Ազիզյանի դիմումի փաստով:

 

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը` Ն. Ազիզյանը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ այս տարվա մայիսի սկզբից մինչև հունիսի 21-ն ընկած ժամանակահատվածում իրեն պատկանող Պրահայի փողոցի 46 հասցեում գտնվող կիսակառույց շինությունից գողացել են մեծ քանակի եվրոարտադրության պատուհաններ, պատուհանի փեղկեր, ներսի դռներ և փականներ:

Ն. Ազիզյանը Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին անդամ է, ով հանրությանն ավելի շատ հայտնի է «Կիլիկիացի Նապո»:

Նյութը`սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին