▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ձեր հարսանիքներին ես եմ երգելու․․․Աննա Հակոբյանի հետ քաղցկեղի դեմ բուժվող երեխաներին էր այցելել Ձախ Հարութը

Դիտեք նաև՝

ՀՀ վարչապետի տիկին, «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ հունիսի 25-ին պրոֆեսոր Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում բուժում ստացող քաղցկեղով հիվանդ երեխաներին է այցելել հայտնի երգիչ Հարութ Փամբուկչյանը (Ձախ Հարութը):

Այս մասին հայտնում են Աննա Հակոբյանի գրասենյակից:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Երգչի և «Ժպիտների քաղաք» հիմնադրամի միջև բարեկամությունը սկսվել է այս տարվա ապրիլին, երբ Աննա Հակոբյանի ԱՄՆ այցի ժամանակ Լոս Անջելես քաղաքում բարեգործական ընթրիքներից մեկի ժամանակ երգիչը աճուրդի հանեց իր կիթառն ու այն նվիրաբերեց հիմնադրամին: Երգիչը հանդիպել է բուժում ստացող երեխաներին, շփվել նրանց և նրանց ծնողների հետ ու նաև մի քանի ստեղծագործություն կատարել:

«Ես շատ ուրախ եմ, որ այսօր այստեղ եմ գտնվում, այսօր ձեզ համար պետք է երգեմ ու նաև պետք է գամ ու ձեր հարսանիքներին էլ ես եմ երգելու»,- ասել է Հարութ Փամբուկչյանը` շեշտելով, որ իր երգերով ու ներկայությամբ հույս է տալու երեխաներին ու նրանցից էլ ստանա լույս ու ոգեշնչում:

«Ժպիտների քաղաք» հիմնադրամը ներկա դրությամբ աջակցում է ավելի քան մինչև 25 տարեկան 170 երեխայի և երիտասարդի հաղթահարել քաղցկեղը:

Կարդացեք նաև՝  Կինը, ում հետ շփվում էի, ասաց` հանգուցյալ կնոջիցդ շատ ես խոսում. այլևս չզանգեցի նրան. Հարութ Փամբուկչյան

Կնոջս մահից հետո կյանքս նմանվել է սև-ճերմակ, փչացած հեռուստացույցի. Հարութ Փամբուկչյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին