▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դոն Պիպոյին մեղադրանք առաջադրվեց

Մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից հաստատվել է Դոն Պիպո անունով հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանի գործով մեղադրական եզրակացությունը։

news.am-ն է գրում այս մասին և նշում, որ գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

 

 

 

 

 

 

 

 

Ծանրացուցիչ հանգամանքներում 3 անձի առևանգման դեպքի առթիվ քննվող քրեական գործից անջատված մասով քրեական գործն՝ ըստ մեղադրանքի Արթուր Ասատրյանի, ուղարկվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն պաշտոնական հաղորդագրությամբ էր հանդես եկել տեղեկացնելով, որ Արթուր Ասատրյանը բերման է ենթարկվել և ձերբակալվել` ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առևանգումը») և 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին