▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանության հույսին` Աստծո հույսին ….

Մայիսի 15-ից ոստիկանությունում եղած բողոքը, չնայած պնդում են, որ անձմամբ ոստիկանապետի հսկողության տակ է՝ այդուհանդերձ մինչև հունիսի 25-ը ոչ մի արձագանք չի եղել :

Եղած արձագանքն էլ հուշում էր միայն ,որ ոստիկանությունում չգիտեն,թե որ բաժինը պետք է զբաղվի տվյալ խնդրով : Որպեսզի հասկանալի լինի , թե ջուրն ուր է հոսում, հիշեցնենք,որ ՀՀ Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի Հարավային կենտրոնի պետ Ստյոպա Գևորգյանին 2019թվականի մայիսի 2-ին ազատման հրաման են տվել:

Ազատման հրամանից հետո սակայն Գևորգյանը տեսչական մարմնին չի վերադարձրել պետությանը պատկանող ծառայողական ավտոմեքենան: Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինը մայիսի 15-ին դիմել է ոստիկանություն:

Ոստիկանության պատասխան գրության մեջ նշել են. «Նշված համարանիշը գրանցվել է փնտրվող համարանիշների շտեմարանում»:

 

 

 

Ոստիկանություն ուղարկված գրությունը մակագրվել է Ճանապարհային ոստիկանություն, որտեղ օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակում իրականացվել է ճշգրիտ գործառույթ:

Մինչդեռ ոստիկանությունից գրությունը պետք է ուղարկվեր ուսումնասիրության ոստիկանության տարածքային ստորաբաժանում` նյութեր նախապատրաստելու, քանզի հանցակազմն ակնհայտ էր:

Օրեր անց Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Խուրշուդյան Էդգարից Asekose.am-ը հետաքրքվեց ,թե ինչ փուլում է գործընթացը: Պարզվեց ,որ Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարն իրենց միջոցներով կարողացել է հետ բերել մեքենան:

Ստացվում է, Ոստիկանության հույսին` Աստծո հույսին ….

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին