▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արայիկ Հարությունյանը թող հասնի նրան, որ մի երգ էլ իրան նվիրեն. Գևորգ Պերտրոսյան

Օրերս համացանցում մեծ աղմուկ էր բարձրացրել երգիչ Ռազմիկ Ամյանի՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին նվիրած երգը: Թեմային անդրադարձել էր նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ ֆեյսբուքյան իր էջում գրելով. «Կոչումների շնորհման հարցը լրջագույն քննարկման կարիք ունի»:

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պերտրոսյանն, անդրադառնալով թեմային ասաց. «Ինձ համար առավել անհասկանալի ա, թե Արայիկ իչյա՞ն էր, հա, Հարությունյանը ի՞նչ կապ ունի ասենք՝ կոչումներ շնորհելու հետ: Եթե Ռազմիկ Ամյանը Հայաստանի երրորդ նախագահին երգ է նվիրել, ոչ ոք իրավունք չունի ասել, որ ասենք՝ դա արվել է շահադիտական նպատակներով, լավ ա արել...

 

 

 

Արայիկ Հարությունյանը թող հասնի նրան, որ մի երգ էլ իրան նվիրեն, հետո նոր կարծիք հայտնի մյուսների մասին, դա ի՞նչ քննարկելու բան ա: Չի կարելի մարդկանց ստեղծագործական ազատության սահմանադրական իրավունքը հեգնել և ասել՝ ինչո՞ւ այսինչը ձոնեց այս մեկին և այլն: Եթե Արայիկ Հարությունյանը իսկապես հայտնվել ա սուպեր նախարարի պաշտոնին, նա պիտի հիշի ինչի համար է եկել, պիտի իր անելիքներով զբաղվի, ոչ թե ամբողջ օրը ֆեյսբուքյան գրառումներով ասի, թե ինչու էսինչը սենց բան արեց: Ամոթ ա, պետական ապարատ ա»,-ասաց Պետրոսյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին