▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Իսլամական պետություն»-ն առաջին անգամ տեսանյութ է հրապարակել Ադրբեջանից

«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպությունն առաջին անգամ տեսանյութ է հրապարակել Ադրբեջանից: Այս մասին հայտնում է Directorate 4-ի Telegram ալիքը:

 

 

Ջիհադականները պատմում են իրենց թշնամիների, այդ թվում Ռուսաստանի մասին, իրենց դեմ տարվող պատերազմի եւ այն մասին, որ հավատարմության երդում են տվել ԻՊ-ի առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիին:

Սա արդեն վեցերորդ տեսանյութն է, որտեղ գրոհայինները հավատարմության երդում են տալիս:

 

 

 

 

 

 

Սիրիայում եւ Իրաքում ԻՊ-ի ջոկատներում մարտերին մասնակցած ադրբեջանցիներն ավելի վաղ տեսաուղերձներով դիմում էին իրենց հայրենակիցներին՝ կոչ անելով նրանց միանալ մահմեդականների թշնամիների դեմ պատերազմին:

Սակայն նախկինում հենց Ադրբեջանից տեսաուղերձներ չէին տարածվում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին