▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԱԾ աշխատակիցները կանխել են ակնաբուժական կլինիկաներից մեկի ղեկավարից խոշոր չափի գումար շորթելու փորձը

Օրեր առաջ ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քր օր-ի 182 հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 3.1 կետերով հարուցվել է քրեական գործ շորթում կատարելու հատկանիշներով:

 

 

 

 

 

 

 

 

 

shamshyan.com-ն է գրում և նշում, որ ԱԱԾ աշխատակիցները օպերատիվ տվյալներով պարզել են որ Վրեժ Վ.-ն եւ Կարո Խ.-ն նախնական համաձայնության գալով՝ հանրապետությունում գործող հայտնի հիվանդանոցներից մեկի ակնաբուժական կլինիկայի ղեկավարին փորձել են շանտաժի ենթարկելով՝ խոշոր չափի գումար շորթել նրանից: Վրեժ Վ.-ն եւ Կարո Խ.-ն ակնաբուժական կլինիկայի ղեկավարին սպառնացել են, որ կհրապարակեն նրան արատավորող եւ օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ, եթե նա իրենց չփոխանցի 1500- 2000 ԱՄՆ դոլար: ԱԱԾ-ի աշխատակիցների պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում Վրեժ Վ.-ն եւ Կարո Խ.-ն չեն կարողացել իրենց նպատակին հասնել, իսկ ԱԱԾ քննչական վրաչությունում նախապատրաստված նյութերը փոխանցվել են այն տարածքի քննչական բաժին, որտեղ գործում է ակնաբուժական կլինիկան:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին