▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանը հանձնարարել է ՃՈ Երեւան քաղաքի հաշվառման-քննական բաժնին աշխատել նաեւ շաբաթ եւ կիրակի օրերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է միջոցներ ձեռնարկել, որ Ճանապարհային ոստիկանության Երեւան քաղաքի հաշվառման-քննական բաժինը աշխատի նաեւ շաբաթ եւ կիրակի օրերին ժամը 9:00-18:00-ն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը։

 

 

 

 

 

 

 

 

«Նպատակն է թեթեւացնել աննախադեպ մեծ քանակով ներմուծվող ավտոմեքենաների գրանցման եւ հաշվառման հերթերը: Ոստիկանությունը հավաստիացրեց, որ նոր կադրերի ներգրավմամբ այս աշխատանքին պատրաստ կլինեն մինչեւ ամսվա վերջ, կոնկրետ օրը կհրապարակվի լրացուցիչ»,– գրել է նա :

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին