▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

7-րդ զոհը. Զոդի կամրջի ողբերգական վթարից տուժած 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է

Երեւան-Երասխ ճանապարհին հուլիսի 6-ին տեղի ունեցած ողբերգական վթարից հետո Երեւանի Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն տեղափոխված 20-ամյա Ծաղիկ Համբարձումյանը մահացել է:

Տեղեկությունը  հաստատել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը՝ հայտնելով, որ աղջիկը 4 օր շարունակ գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում:



ԲԿ վերակենդանացման բաժանմունքի վարիչ Կարինե Բաբայանն էլ  նշել է, որ նրա ստացած վնասվածքներն անհամատեղելի էին կյանքի հետ:

Նշենք, որ երիտասարդ աղջիկը  Արարատի մարզի Երասխ գյուղի բնակիչ էր:

Այսպիսով, ողբերգական վթարից մահացածների թիվը հասավ 7-ի: Մյուս տուժածներից 2-ի վիճակը շարունակում է մնալ ծանր:

Հիշեցնենք,  Արարատի մարզում՝ Զոդի կամրջի վրա  տեղի ունեցած ավտովթարի հետևանքով  տեղում զոհվել էր 6,  վիրավորվել՝ 12 մարդ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին