▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքական նյուանսներ ունի. Փաշինյանը տեսչական մարմիններին 73 մեքենա տրամադրելու որոշումը հետ կանչեց

 

 Կառավարությանը ենթակա տեսչական մարմիններին ծառայողական ավտոմեքենաներ տրամադրելու հարցը վարչապետը հանեց հուլիսի 11-ի օրակարգից։ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ հարցը պետք է մանրամասն քննարկել, որպեսզի իրենց հայտարարությունների հետ ունենան 100 տոկոս համապատասխանություն։

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն ասաց, որ ֆինանսերի նախարարւթյունից 7 ավտոմեքենա ամրակցվում է առողջապահության տեսչական մարմնին, իսկ մեկ այլ որոշմամբ էլ՝ 73 մեքենա ամրագրվում է բոլոր տեսչական մարմիններին։ Էդուարդ Աղաջանյանն ընդգծեց, որ խոսքը ոչ թե գնում է վարչության պետերին մեքենաներ ամրակցելու մասին, այլ վարչություններին տրամադրելուն նշելով, որ դա նորմալ է՝ հաշվի առնելով, որ նրանք օրական որոշակի քանակությամբ կանչեր են ունենում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին