▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վերելակը 3-րդ հարկից ոչ թե ընկել է, այլ սովորականից մի փոքր ավելի արագ է իջել. քաղաքապետի խոսնակ

 

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով ԱԻՆ-ի տարածած այն հաղորդագրությանը, համաձայն որի՝ Դավթաշենում վերելակ է ընկել, գրել է.

 

 

 

 

 

 

 

 

 

«Վերելակ չի ընկել. Նախնական տեղեկություններով Դավթաշեն 3-րդ թաղամասի շենքերից մեկի վերելակը 3-րդ հարկից ոչ թե ընկել է, այս սովորականից մի փոքր ավելի արագ իջել է առաջին հարկ։ Պատճառն ամենայն հավանականությամբ, հոսանքի տատանումն է։ 

Ներսում գտնվող քաղաքացին ԱԻՆ փրկարարաների օգնությամբ դուրս է բերվել։ Նա չի տուժել։ ԱԻՆ-ից ստացած տեղեկատվության համաձայն, վերելակը տեխնիկական խնդիրներ չունի»,- գրել է Կարապետյանը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին