▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ է ՀՀ քաղաքացիների համար դժվարացել Շենգենյան վիզա ստանալը. պարզաբանում է ԱԳՆ-ն

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը հարցում է ուղարկել ՀՀ արտաքին գործերի նախարարություն այն մասին, թե ինչու է դժվարացել ՀՀ քաղաքացիների համար Շենգենյան վիզա ստանալը, ինչին ի պատասխան ԱԳՆ-ից հայտնել են, որ իրենք եւս մտահոգ են այդ խնդրով և վերջին շրջանում բազմաթիվ քաղաքացիներ են դիմել ԱԳՆ այդ հարցով:

 

«Այդ հարցը տարբեր հանդիպումների ժամանակ պարբերաբար բարձրացվել է Հայաստանի ԱԳ նախարարի, փոխնախարարի եւ հյուպատոսական վարչության պետի կողմից ԵՄ բարձրաստիճան ղեկավարության եւ ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների առջեւ, նշվել է Հայաստան-ԵՄ հետընդունման համաձայնագրով նախատեսված պարտավորությունները Հայաստանի կողմից պատշաճ կատարելու մասին: Միաժամանակ, հայկական կողմն իր մտահոգությունն է հայտնել ԵՄ գործընկերների կողմից վիզաների դյուրացման համաձայնագրի ոչ պատշաճ կիրարկման առնչությամբ:

 

 

Հայտնում ենք նաեւ, որ խնդրո առարկան առաջիկայում Երեւանում նախատեսվող Հայաստան-ԵՄ վիզաների դյուրացման համաձայնագրի համատեղ կոմիտեի 5-րդ հանդիպման օրակարգում եւ կրկին կներկայացվի ԵՄ գործընկերների ուշադրությանը»,-ասված է ԱԳՆ նամակում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին