▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սամվել Կարապետյանի ընտանիքը «рейдерский захват» է անում․ հայտարարում է ծեծված գործարարը

 

Այսօր մամուլում տեղեկություն տարածվեց այն մասին, որ ռուսաստանաբնակ խոշոր գործարար, «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը ծեծի է ենթարկել գործարար Վահե Պարազյանին։
24News-ը զրուցեց Վահե Պարազյանի հետ, որը ներկայացրեց Սամվել Կարապետյանի եղբայր, ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանի կրտսեր որդու՝ Նարեկ Կարապետյանի հետ տեղի ունեցած միջադեպը։ Նա պատմեց, որ հուլիսի 3-ին դուրս է եկել Երևանի Ալեք Մանուկյան փողոցում գտնվող մարզասրահից և սպասելիս է եղել իր վարորդին:
«Մեկը իմ հետևից ձայն տվեց, շրջվեցի, տեսա Կարեն Կարապետյանի որդին է՝ Նարեկ Կարապետյանը՝ երեք թիկնապահների հետ։ Հարցրեց՝ Վահեն դո՞ւ ես, հարձակվեցին վրաս ու սկսեցին ծեծի ենթարկել՝ առանց որևէ բան բացատրելու։ Այնուհետև նստեցին մեքենաներն ու գնացին»,- պատմեց գործարար Վահե Պարազյանը։
Միջադեպից հետո գործարարը գտնում է Նարեկ Կարապետյանի հեռախոսահամարն ու կապ է հաստատում նրա հետ։ «Գիտեմ, որ «Սիզնս» սրճարանը Կարապետյանին է պատկանում, հաճախակի այնտեղ են լինում։ Զանգահարեցի, ասացի՝ գալիս եմ սրճարան, ուզում եմ զրուցենք։ Ասաց՝ արի։ Ընկերոջս՝ Գաբրիելի հետ գնացինք սրճարան։ Մոտ 100 հոգի մարդ հավաքված էին իր շուրջ։ Մոտեցա, ասացի՝ առանձին նստենք, զրուցենք։ Բա՝ հա նստի, զրուցենք։ Հարցրեցի՝ ի՞նչ ունեք իմ հետ, որ այսօր առանց բացատրելու նման բան արեցիք։ Նարեկը պատասխանում է՝ դուք մեր ընտանիքի հետ պրոբլեմ ունեք։ Ասեցի՝ ես քո ընտանիքի հետ խնդիր չունեմ, ինչի՞ մասին է խոսքը, ասում է՝ խոսքը այն մասին է, որ դուք Ռուսաստանում մտել եք իմ հորեղբոր դաշտ։ Հարցնում եմ՝ դու իրավապա՞հ ես կամ ինչու ես եկել հոպարիդ անունից խոսում։ Ասեց՝ հա, ես իմ հոպարի, իմ ընտանիքի անունից եմ խոսում։ Մտել եք իմ հոպարի դաշտ, երկու տարի աշխատել եք, մոտ 10 միլիոն եվրո փող եք աշխատել էդ ընթացքում։ Էդ փողերը պետք է վերադարձնես։ Մենք այստեղ ֆոնդ ունենք Արցախի համար, էդ փողերը 10 մլն եվրոն մուծում ես ֆոնդին, մենք ուղարկում ենք Արցախ: Ասում եմ՝ իմ հաշվին ուզում եք Արցախին լավություն անե՞ք, դուք արեք:  Ասում եմ՝ Նարեկ, դուք Հայստանում առևտրի սրահ ունեք, ստացվում է՝ եթե ես էլ սրահ բացեմ, 2 տարի աշխատեցնեմ, գալու եք ասեք՝ մեր դաշտն է, խլեք ձեր լծակներով ու հաշվեք, թե երկու տարվա ընթացքում ինչքան վարձավճար ենք հավաքել, էդ փողն ուզեք ինձնից։ Եթե նախկինում Սաշիկը 50-50 էր ուզում, դուք 100 եք ուզո՞ւմ,- պատմեց գործարար Վահե Պարազյանը»։
Այնուհետև պայմանավորվում են, որ Նարեկ Կարապետյանը խոսի  հորեղբոր՝ Սամվել Կարապետյանի հետ, որպեսզի հասկանան ինչ անել: Վահե Պարազյանը ծնողներին է ներկայացնում իրավիճակը։ Նարեկ Կարապետյանն ու Վահե Պարազյանը կրկին հանդիպում են նույն սրճարանում։ Վահեն՝ կրկին ընկերոջ հետ է գնում։ «Մտա ներս, տեսնեմ նստած է Նարեկը՝ իր «ախրանիկներով»: Ասեց՝ հոպարի հետ խոսացի, ասեց ձև չկա, ստեղ ձեր միակ ելքը, եթե ուզում եք ապրեք, չես ուզում մեր ուշադրությունը թեքենք դեպի հորդ, պետք է էդ փողը «գրեֆ» անեք: Ասեցի՝ չփորձես ընտանիքիս սպառնալ: 15 հոգով հարձակվեցին իմ ու ընկերոջս վրա, սկսեցին խփել, ջարդել ու դուրս եկան։
Հասարակություն
Հին հաշիվների հետևից․․․
Վահե Պարազյանը պատմեց, որ տարիներ առաջ՝ 2015-ին, Ռուսաստանում օրենք է ընդունվել․ փոքր և միջին գործարարներին աջակցելու համար պարտադրվել է բոլոր պետական մարմիններին տենդերները խաղարկելիս դրանք տալ փոքր և միջին կազմակերպություններին։ Վահե Պարազյանը եղբոր՝ Հովհաննեսի հետ, հիմնել է երկու շինարարական ընկերություն և սկսում են մասնակցել տենդերների խաղարկությանը։
«Քանի որ «Տաշիր»-ը խոշոր կազմակերպություն է, իրավունք չունի նման տենդերների մասնակցել։ Սակայն Կարապետյաններն ստեղծել էին նաև մի քանի փոքր ընկերություններ, որոնք հեռակա կարգով ղեկավարում էր Նարեկ Կարապետյանը։ Նրանք էլ էին մասնակցում տենդերներին»,- ասաց վահե Պարազյանը։
Նրա խոսքով՝ իրենց հիմնած երկու ընկերությունները մեծ հաջողություններ են գրանցել։ Մասնակցել են «Գազպրոմ» ընկերության հայտարարած մրցույթներին, կնքել շուրջ 8 միլիարդ ռուբլու պայմանագրեր և շինարարական աշխատանքներ կատարել: Պարազյան եղբայրների հայրը՝ Աշոտ Պարազյանը, այդ ժամանակ աշխատել է Տաշիր ընկերությունում, եղել է Սամվել Կարապետյանի տեղակալը։ Սամվել Կարապետյանը խոսել է Պարազյան եղբայրների հոր հետ ու պահանջել, որ տղաներն այլևս չաշխատեն «Գազպրոմ»-ի հետ։ Ասել է՝ երկու տարբերակ կա՝ կամ տղաներդ հրաժարվում են էդ պայմանագրերից, կամ իրենց «դեպորտ» անել կտամ։
«Մենք ընտանիքով քննարկեցինք ու որոշեցինք, որ  իրենցից ոչինչ չենք գողացել ու տալու ոչինչ չունենք։ Հայրս գնաց, ասեց՝ եթե 17 տարի  միասին աշխատանքը գցում ես ջուրը, ես ազատման դիմում եմ գրում։ Սամվել Կարապետյանն սկսեց օգտագործել իր լծակները մեզ «Գազպրոմ»-ից հանելու։ Նախ ստուգումներ սկսեցին «Գազպրոմ»-ից, սակայն ոչինչ չգտան։ Այնուհետև ինձ կանչեցին ու ասացին, որ Սամվել Կարապետյանն ասել է մեր պայմանագրերը պետք է խզեն ու տան իրեն»,- պատմեց երիտասարդ գործարարը։
«Գազպրոմը» կնքված բոլոր պայմանագրերը խզելու ծանուցում է ուղարկել Պարազյանների ընկերություններին։ «2016-ի հոկտեմբերի 20-ին Գազպրոմի իմ բոլոր պատվիրատուներից մեկ օրվա ընթացքում ստանում եմ նամակ, որ բոլորը խզում են պայմանագրերը։ Դեկտեմբերի 1-ի առավոտյան մեկնում էի Սիբիր՝ պատվիրատուի հետ հանդիպման։ 25 հոգով տապալեցին գետնին, ձերբակալեցին, նստեցրին մեքենա ու տարան Կալուգայի երկրամաս, կեղծ քրեական գործ հարուցեցին»,- պատմեց վահե Պարազյանը։  
Իրավապահները մեղադրանք են առաջադրել նրան և կալանավորել: Վահեն մեղադրվել է շորթման և մարդ առևագնելու մեջ: 1.5 տարի անազատության մեջ մնալու ընթացքում Պարազյանին առաջադրված մեղադրանքները չեն հիմնավորվել, և հոդվածը վերաորակվել է: Դրանից հետո նրան մեղադրել են ինքնիրավչության մեջ և գրավով ազատ են թողել: 2018 թ-ի ապրիլի 30-ին Պարազյանը և իր ընտանիքի անդամները լքել են ՌԴ-ն՝ վերադառնալով Հայաստան: 2018 թ-ին Հայաստանում բիզնես են հիմնել, որը նրանց խոսքով որևէ առնչություն չունի Կարապետյանների հետ։

Մամուլում տեղեկություն տարածվեց այն մասին, որ ռուսաստանաբնակ խոշոր գործարար, «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը ծեծի է ենթարկել գործարար Վահե Պարազյանին։

24News-ն է գրում և նշում, որ զրուցել է Վահե Պարազյանի հետ, որը ներկայացրել է  Սամվել Կարապետյանի եղբայր, ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանի կրտսեր որդու՝ Նարեկ Կարապետյանի հետ տեղի ունեցած միջադեպը։ Նա պատմել է, որ հուլիսի 3-ին դուրս է եկել Երևանի Ալեք Մանուկյան փողոցում գտնվող մարզասրահից և սպասելիս է եղել իր վարորդին:

«Մեկը իմ հետևից ձայն տվեց, շրջվեցի, տեսա Կարեն Կարապետյանի որդին է՝ Նարեկ Կարապետյանը՝ երեք թիկնապահների հետ։ Հարցրեց՝ Վահեն դո՞ւ ես, հարձակվեցին վրաս ու սկսեցին ծեծի ենթարկել՝ առանց որևէ բան բացատրելու։ Այնուհետև նստեցին մեքենաներն ու գնացին»,- պատմեց գործարար Վահե Պարազյանը։

Միջադեպից հետո գործարարը գտնում է Նարեկ Կարապետյանի հեռախոսահամարն ու կապ է հաստատում նրա հետ։ «Գիտեմ, որ «Սիզնս» սրճարանը Կարապետյանին է պատկանում, հաճախակի այնտեղ են լինում։ Զանգահարեցի, ասացի՝ գալիս եմ սրճարան, ուզում եմ զրուցենք։ Ասաց՝ արի։ Ընկերոջս՝ Գաբրիելի հետ գնացինք սրճարան։ Մոտ 100 հոգի մարդ հավաքված էին իր շուրջ։ Մոտեցա, ասացի՝ առանձին նստենք, զրուցենք։ Բա՝ հա նստի, զրուցենք։ Հարցրեցի՝ ի՞նչ ունեք իմ հետ, որ այսօր առանց բացատրելու նման բան արեցիք։ Նարեկը պատասխանում է՝ դուք մեր ընտանիքի հետ պրոբլեմ ունեք։ Ասեցի՝ ես քո ընտանիքի հետ խնդիր չունեմ, ինչի՞ մասին է խոսքը, ասում է՝ խոսքը այն մասին է, որ դուք Ռուսաստանում մտել եք իմ հորեղբոր դաշտ։ Հարցնում եմ՝ դու իրավապա՞հ ես կամ ինչու ես եկել հոպարիդ անունից խոսում։ Ասեց՝ հա, ես իմ հոպարի, իմ ընտանիքի անունից եմ խոսում։ Մտել եք իմ հոպարի դաշտ, երկու տարի աշխատել եք, մոտ 10 միլիոն եվրո փող եք աշխատել էդ ընթացքում։ Էդ փողերը պետք է վերադարձնես։ Մենք այստեղ ֆոնդ ունենք Արցախի համար, էդ փողերը 10 մլն եվրոն մուծում ես ֆոնդին, մենք ուղարկում ենք Արցախ: Ասում եմ՝ իմ հաշվին ուզում եք Արցախին լավություն անե՞ք, դուք արեք:  Ասում եմ՝ Նարեկ, դուք Հայստանում առևտրի սրահ ունեք, ստացվում է՝ եթե ես էլ սրահ բացեմ, 2 տարի աշխատեցնեմ, գալու եք ասեք՝ մեր դաշտն է, խլեք ձեր լծակներով ու հաշվեք, թե երկու տարվա ընթացքում ինչքան վարձավճար ենք հավաքել, էդ փողն ուզեք ինձնից։ Եթե նախկինում Սաշիկը 50-50 էր ուզում, դուք 100 եք ուզո՞ւմ,- պատմեց գործարար Վահե Պարազյանը»։

Այնուհետև պայմանավորվում են, որ Նարեկ Կարապետյանը խոսի  հորեղբոր՝ Սամվել Կարապետյանի հետ, որպեսզի հասկանան ինչ անել: Վահե Պարազյանը ծնողներին է ներկայացնում իրավիճակը։ Նարեկ Կարապետյանն ու Վահե Պարազյանը կրկին հանդիպում են նույն սրճարանում։ Վահեն՝ կրկին ընկերոջ հետ է գնում։ «Մտա ներս, տեսնեմ նստած է Նարեկը՝ իր «ախրանիկներով»: Ասեց՝ հոպարի հետ խոսացի, ասեց ձև չկա, ստեղ ձեր միակ ելքը, եթե ուզում եք ապրեք, չես ուզում մեր ուշադրությունը թեքենք դեպի հորդ, պետք է էդ փողը «գրեֆ» անեք: Ասեցի՝ չփորձես ընտանիքիս սպառնալ: 15 հոգով հարձակվեցին իմ ու ընկերոջս վրա, սկսեցին խփել, ջարդել ու դուրս եկան։
ՀասարակությունՀին հաշիվների հետևից․․․

 

 

 

 

 

 

 

 

Վահե Պարազյանը պատմեց, որ տարիներ առաջ՝ 2015-ին, Ռուսաստանում օրենք է ընդունվել․ փոքր և միջին գործարարներին աջակցելու համար պարտադրվել է բոլոր պետական մարմիններին տենդերները խաղարկելիս դրանք տալ փոքր և միջին կազմակերպություններին։ Վահե Պարազյանը եղբոր՝ Հովհաննեսի հետ, հիմնել է երկու շինարարական ընկերություն և սկսում են մասնակցել տենդերների խաղարկությանը։

«Քանի որ «Տաշիր»-ը խոշոր կազմակերպություն է, իրավունք չունի նման տենդերների մասնակցել։ Սակայն Կարապետյաններն ստեղծել էին նաև մի քանի փոքր ընկերություններ, որոնք հեռակա կարգով ղեկավարում էր Նարեկ Կարապետյանը։ Նրանք էլ էին մասնակցում տենդերներին»,- ասաց վահե Պարազյանը։

Նրա խոսքով՝ իրենց հիմնած երկու ընկերությունները մեծ հաջողություններ են գրանցել։ Մասնակցել են «Գազպրոմ» ընկերության հայտարարած մրցույթներին, կնքել շուրջ 8 միլիարդ ռուբլու պայմանագրեր և շինարարական աշխատանքներ կատարել: Պարազյան եղբայրների հայրը՝ Աշոտ Պարազյանը, այդ ժամանակ աշխատել է Տաշիր ընկերությունում, եղել է Սամվել Կարապետյանի տեղակալը։ Սամվել Կարապետյանը խոսել է Պարազյան եղբայրների հոր հետ ու պահանջել, որ տղաներն այլևս չաշխատեն «Գազպրոմ»-ի հետ։ Ասել է՝ երկու տարբերակ կա՝ կամ տղաներդ հրաժարվում են էդ պայմանագրերից, կամ իրենց «դեպորտ» անել կտամ։
«Մենք ընտանիքով քննարկեցինք ու որոշեցինք, որ  իրենցից ոչինչ չենք գողացել ու տալու ոչինչ չունենք։ Հայրս գնաց, ասեց՝ եթե 17 տարի  միասին աշխատանքը գցում ես ջուրը, ես ազատման դիմում եմ գրում։ Սամվել Կարապետյանն սկսեց օգտագործել իր լծակները մեզ «Գազպրոմ»-ից հանելու։ Նախ ստուգումներ սկսեցին «Գազպրոմ»-ից, սակայն ոչինչ չգտան։ Այնուհետև ինձ կանչեցին ու ասացին, որ Սամվել Կարապետյանն ասել է մեր պայմանագրերը պետք է խզեն ու տան իրեն»,- պատմեց երիտասարդ գործարարը։

 

 

 

 

 

 

 

 

 

«Գազպրոմը» կնքված բոլոր պայմանագրերը խզելու ծանուցում է ուղարկել Պարազյանների ընկերություններին։ «2016-ի հոկտեմբերի 20-ին Գազպրոմի իմ բոլոր պատվիրատուներից մեկ օրվա ընթացքում ստանում եմ նամակ, որ բոլորը խզում են պայմանագրերը։ Դեկտեմբերի 1-ի առավոտյան մեկնում էի Սիբիր՝ պատվիրատուի հետ հանդիպման։ 25 հոգով տապալեցին գետնին, ձերբակալեցին, նստեցրին մեքենա ու տարան Կալուգայի երկրամաս, կեղծ քրեական գործ հարուցեցին»,- պատմեց վահե Պարազյանը։  

Իրավապահները մեղադրանք են առաջադրել նրան և կալանավորել: Վահեն մեղադրվել է շորթման և մարդ առևագնելու մեջ: 1.5 տարի անազատության մեջ մնալու ընթացքում Պարազյանին առաջադրված մեղադրանքները չեն հիմնավորվել, և հոդվածը վերաորակվել է: Դրանից հետո նրան մեղադրել են ինքնիրավչության մեջ և գրավով ազատ են թողել: 2018 թ-ի ապրիլի 30-ին Պարազյանը և իր ընտանիքի անդամները լքել են ՌԴ-ն՝ վերադառնալով Հայաստան: 2018 թ-ին Հայաստանում բիզնես են հիմնել, որը նրանց խոսքով որևէ առնչություն չունի Կարապետյանների հետ։

 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին