▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարությանի կազմակերպածից հետո ես համաձայն եմ, որ մեր թաղի աղբը մի օր էլ չհավաքեն

ԱԺ պատգամավոր Վահագն Թևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Մարությանի կազմակերպածից հետո ես համաձայն եմ, որ մեր թաղի աղբը մի օր էլ չհավաքեն:) Անկրկնելի աշխատանք ա տարված, մշակութային մի հզոր պահապան պատնեշ ա շարված, որի ամեն մի աղյուսը մի հանճար ա, մի փոքրիկ մեծություն:

ՀԳ. Այո, ունեի հրավիրատոմս. ոչ, դրսից որոշեցի նայել, երեխաներիս հետ մի օղակում:)»։

 

Հիշեցնենք, որ Ազգային Ժողովի այգում տեղի է ունեցել «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի համերգ, որը նվիրված էր Կոմիտասի 150 և Տիգրան Մանսուրյանի 80-ամյակներին:

Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող 25 երաժշտական և արվեստի դպրոցների շուրջ 250 սաներից բաղկացած նվագախումբն ու երգչախումբը ստեղծվել են Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին