▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արմենիա» ԲԿ-ում դանակահարված 32-ամյա տղամարդ է մահացել

 

«Արմենիա» ԲԿ-ում այսօր` հուլիսի 15-ին, դանակահարված 32-ամյա տղամարդ է մահացել: 

 

 

 

 

 

 

 

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:

«Հուլիսի 15-ին Արմենիա ԲԿ-ից հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել կրծքավանդակի կտրած-ծակած վերք ապտորոշմամբ մոտ 32 տարեկան մի տղամարդ: Մեկնել է օպերատիվ խումբ, պարզվել է անձի ինքնությունը: Նա ի վիճակի չի եղել հաղորդում տալու և լուսադեմին` 5:15, գիտակցության չգալով՝ մահացել է»:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, նշանակվել է  դատաբժշկական փորձաքննություն,  կատարվում է նախաքննություն:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին