▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարտադիր չի, որ պաշտոնյան լինի փորով, քաչալ, կոռումպացված. Տաթևիկ Ռևազյան

 

 

Երբ պատգամավորը լայվ է մտնում, լավ կլիներ մինչեւ մտնելը զանգեր մեզ, որովհետեւ իր լայվ մտնելու պահին մենք հարցեր էինք լուծում: Այս մասին, այսօր՝ հուլիսի 15-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը՝ անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին, ով խոսելով ավիացիայի խնդիրների մասին իրեն հեգնանքով «սիրուն աղջիկ» էր անվանել:

Դիտարկմանը, որ միգուցե իրեն «սիրուն աղջիկ» են անվանել, որովհետեւ իր կատարած սիրուն աշխատանքն այդքան էլ չի երեւում, Ռեւազյանն արձագանքեց.

«Եկեք այդ «սիրուն աղջիկ» բառը չօգտագործենք ու հարգենք մարդկանց: Պետք չի որեւէ մեկի խոսքով ներկայացնել: Այստեղ պրոֆեսիոնալիզմը պետք է բարձր մակարդակի պահպանել: Դուք «սիրուն աղջիկ» արտահայտությանը հղում անելով պրոֆեսիոնալիզմը չեք պահպանում»:

Հարցին, թե նեղսրտե՞լ է այդ արտահայտությունից, Քաղավիացիայի կոմիտեի նախագահը պատասխանեց. «Ես իրականում ուրախացել եմ, որ այդպիսի բան է եղել, որովհետեւ դա ԱԺ-ում լուրջ քննարկման առիթ դարձավ եւ ես հույս ունեմ, որ դա լուրջ փոփոխություններ կբերի, որ ապագայում կին պաշտոնյաները նույն խնդիրների առջեւ չկանգնեն:

 

Ես չեմ վիրավորվել, մի քիչ ծիծաղացել եմ, քանի որ «Արմքոմեդի»-ում էլ էին հետաքրքիր բան պատրաստել: Մենակ կարեւոր է, որ Հայաստանում մտածելակերպի փոփոխություններ լինեն: Պետք է ընդունել, որ պարտադիր չի, որ պաշտոնյան լինի մեծահասակ, փորով, քաչալ, կոռումպացված: Եկեք մի քիչ սկսենք սովորել նոր կերպարին: Ես ոչ մի չափանիշի չէի համապատասխանում մինչեւ քաղավիացիա ընդունվելը, ու շատ դժվար են շատերը դա ընդունում:

Մեծ տարբերություն եմ զգում Հայաստանում եւ դրսում քննարկումների միջեւ: Երբ դրսում տարբեր միջազգային կազմակերպությունների հետ շփվում եմ, լրիբ հակառակ արձագանք ունեմ իրենցից»:

 

Կարդացեք նաև՝ Կխնդրեի, որ մեր կլասիկ պագամավորը, մինչև լայվ մտնելը, մի հատ զանգեր մեզ. Տաթևիկ Ռևազյանը` Էդմոն Մարուքյանի մասին

Եկեք էդ սիրուն աղջիկ բառը չօգտագործենք և հարգենք «պռաֆեսիանալիզմը»․ Քաղավիացիայի կոմիտեի նախագահ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին