▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կրակել, ապա դանակահարել է․ նոր հաղորդում Նարեկ Սարգսյանի եւ նախկին պատգամավոր Արթուր Մանուկյանի դեմ

 

Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սագսյանի եւ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի որդու՝ Արթուր Մանուկյանի (Ծառուկյան խմբակցության նախկին պատգամավոր) դեմ նոր հաղորդում է ներկայացվել:
Հաղորդումը ներկայացվել է սույն թվականի մարտին: Այն ներկայացրել է գործով արդեն տուժող ճանաչված Հակոբ Հովհաննիսյանի (նա այլ գործով դատապարտյալ է,-հեղ․) ընկերը՝ Տիգրան Սարգսյանը: Մեր զրույցում Հովհաննիսյանի եղբայրը (նա չցանկացավ հրապարակել իր անունը) պատմեց, որ դեպքը տեղի է ունեցել 2012թ. դեկտեմբերի 23-ին. եղբայրը համակուրսեցու՝ Էրիկ Բալթայանի հետ գումարային խնդիր է ունեցել, վերջինս էլ դիմել է իր մորաքրոջ որդուն՝ նախկին պատգամավոր Արթուր Մանուկյանին: Խոսակցության մասին պարզաբանումներ ստանալու համար Հակոբ Հովհաննիսյանը ընկերների հետ գնացել է Երեւան քաղաքի Կողբացի փողոցում գտնվող գետնանցում, որտեղ գտնվող սենյակներից մեկում եղել են Արթուր Մանուկյանը, Նարեկ Սարգսյանը եւ վերջինիս թիկնապահները:
Տուժողի եղբայրը նշեց, որ խոսակցությունը վերածվել է վիճաբանության, ինչից հետո Նարեկ Սարգսյանն իր մոտ եղած ատրճանակով կրակել է Հակոբ Հովհաննիսյանի ուղղությամբ, սակայն կրակոցը նրան չի դիպել, որից հետո Նարեկ Սարգսյանն իր մոտ գտնվող կենցաղային դանակով հարվածել է Հակոբ Հովհաննիսյանի կրծքավանդակին՝ պատճառելով մարմնական վնասվածք։ «Մոտ երեք ժամ սահմանափակել են իր ազատությունը՝ փակելով սենյակի դուռը: Հետո Նարեկը հրահանգել ա իր անվտանգության աշխատակցին լվացվելու նպատակով դուրս հանի սենյակից: Այդ ընթացքում Հակոբը դիմել է փախուստի, սակայն, հասնելով «Մոսկվիչկա» սուպերմարկետի մոտ, ուժասպառ ա եղել, օգնության են հասել քաղաքացիները, շտապօգնություն եւ առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո հրաժարվել ա հիվանդանոց տեղափոխվել՝ հետագա քաշքշուկներից խուսափելու համար»,- պատմեց տուժողի եղբայրը՝ հավելելով, որ դեպքից հետո հաղորդում չեն ներկայացրել:
Հաղորդումը ներկայացվել է երկրում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո: «Հակոբի ընկերը, որն ականատես է եղել դեպքին, հասկանալով, որ հեղափոխություն է եղել ու նախկին իշխանությունը որեւէ դեր չի խաղա, այդ մասին հայտնել է ոստիկանություն»,- հավելեց մեր զրուցակիցը:

Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սագսյանի եւ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի որդու՝ Արթուր Մանուկյանի (Ծառուկյան խմբակցության նախկին պատգամավոր) դեմ նոր հաղորդում է ներկայացվել:

armtimes.com-ն է գրում և նշում, որ հաղորդումը ներկայացվել է սույն թվականի մարտին: Այն ներկայացրել է գործով արդեն տուժող ճանաչված Հակոբ Հովհաննիսյանի (նա այլ գործով դատապարտյալ է,-հեղ․) ընկերը՝ Տիգրան Սարգսյանը: Մեր զրույցում Հովհաննիսյանի եղբայրը (նա չցանկացավ հրապարակել իր անունը) պատմեց, որ դեպքը տեղի է ունեցել 2012թ. դեկտեմբերի 23-ին. եղբայրը համակուրսեցու՝ Էրիկ Բալթայանի հետ գումարային խնդիր է ունեցել, վերջինս էլ դիմել է իր մորաքրոջ որդուն՝ նախկին պատգամավոր Արթուր Մանուկյանին: Խոսակցության մասին պարզաբանումներ ստանալու համար Հակոբ Հովհաննիսյանը ընկերների հետ գնացել է Երեւան քաղաքի Կողբացի փողոցում գտնվող գետնանցում, որտեղ գտնվող սենյակներից մեկում եղել են Արթուր Մանուկյանը, Նարեկ Սարգսյանը եւ վերջինիս թիկնապահները:

 

 

 

 

 

 

 

 

 

 



Տուժողի եղբայրը նշեց, որ խոսակցությունը վերածվել է վիճաբանության, ինչից հետո Նարեկ Սարգսյանն իր մոտ եղած ատրճանակով կրակել է Հակոբ Հովհաննիսյանի ուղղությամբ, սակայն կրակոցը նրան չի դիպել, որից հետո Նարեկ Սարգսյանն իր մոտ գտնվող կենցաղային դանակով հարվածել է Հակոբ Հովհաննիսյանի կրծքավանդակին՝ պատճառելով մարմնական վնասվածք։ «Մոտ երեք ժամ սահմանափակել են իր ազատությունը՝ փակելով սենյակի դուռը: Հետո Նարեկը հրահանգել ա իր անվտանգության աշխատակցին լվացվելու նպատակով դուրս հանի սենյակից: Այդ ընթացքում Հակոբը դիմել է փախուստի, սակայն, հասնելով «Մոսկվիչկա» սուպերմարկետի մոտ, ուժասպառ ա եղել, օգնության են հասել քաղաքացիները, շտապօգնություն եւ առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո հրաժարվել ա հիվանդանոց տեղափոխվել՝ հետագա քաշքշուկներից խուսափելու համար»,- պատմեց տուժողի եղբայրը՝ հավելելով, որ դեպքից հետո հաղորդում չեն ներկայացրել:

 

Հաղորդումը ներկայացվել է երկրում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո: «Հակոբի ընկերը, որն ականատես է եղել դեպքին, հասկանալով, որ հեղափոխություն է եղել ու նախկին իշխանությունը որեւէ դեր չի խաղա, այդ մասին հայտնել է ոստիկանություն»,- հավելեց մեր զրուցակիցը:

 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին