▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վենետիկի հանձնաժողովի արձանագրությունը ներքին շրջանառության փաստաթուղթ է, պիտի պարզենք՝ ինչպես է հրապարակվել․ Կարապետյան

Վենետիկի հանձնաժողովի 119-րդ նստաշրջանի արձանագրությունը խորհրդատվական ներքին շրջանառության փաստաթուղթ է, մենք պետք է պարզենք՝ այն ինչպես է հրապարակվել ու լույս տեսել մամուլում։ Այս մասին ասել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը՝ անդրադառնալով Հայաստանում ընթացող գործընթացների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի հնչեցրած նկատառումներին։

«Հայկական ժամանակ»-ն է գրում և նշում, որ Կարապետյանն ասել է, որ Հայաստանի Հանրապետությունը Վենետիկի հանձնաժողովում պաշտոնական ներկայացուցիչներ ունի, եւ իրենց էլ դեռ պետք է հարցեր ուղղեն՝ պարզելու, թե ինչպես կարող է իր բնույթով խորհրդապահական ներքին փաստաթուղթը հրապարակվել։

 

 

Ճշտող հարցին՝ այսինքն՝ հրապարակման ենթակա չէ՞ր այդ փաստաթուղթը, վարչապետի մամուլի քարտուղարը պատասխանել է՝ ոչ, որովհետեւ Վենետիկի հանձնաժողովի՝ պետությունների հետ հարաբերվելու ձեւերը պաշտոնական հայտարարություններն են, կամ հաղորդումները, կամ նամակները, որոնցից մեկը մայիսի վերջին Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի նամակն էր՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին, որը հրապարակվել է մամուլում։

Ի դեպ՝ համացանցում այս արձանագրության Հայաստանին վերաբերող մասերը սկսել են տարածվել նախկին իշխանություններին մոտ կանգնած անձանց կողմից, սա արձանագրել էր նաեւ արդարադատության նախարարությունը՝ իր պարզմաբանման մեջ նշելով, որ տարօրինակ է եւ տարակուսելի, որ այդ փաստաթուղթը որոշակի շրջանակների է հասանելի դարձել։

Թերթը Վլադիմիր Կարապետյանից հետաքրքրվել է՝ ո՞ւմ միջոցով էր հնարավոր ստանալ այդ արձանագրությունը։ Վերջինս պատասխանել է, որ միայն Վենետիկի հանձնաժողովի անդամների միջոցով․

«Դրա համար եմ ասում, որ մենք պետք է հասկանանք՝ ինչպես, երկրորդը՝ ակնհայտ է, որ որոշ անձինք, շատ անհնգստացած լինելով այն դատավորների գույքային պարզաբանումներով, որով կառավարական համապատասխան սահմանադրական մարմիները զբաղվելու են, նաեւ դրանով է պայմանավորված նախկին իշխանության ջղաձիգ բեկորների արձագանքը եւ իրենց սպասարկող լրատվամիջոցների արձագանքը, այսինքն՝ այն, որ կառավարությունը եւ համապատասխան մարմիները վճռական են դատաիրավական համակարգում բարեփոխումներ իրականացնելու հարցով զբաղվելու առումով, եւ որ որեւէ զիջում չի լինելու, ջղաձգում է իրենց։ Ամենակարեւորն այն է, որ մենք ինքներս ենք նշում՝ ինչպես պետք է անցկացվեն բարեփոխումները եւ մենք այս հարցում շատ սերտ համագործակցում ենք բոլոր այն կազմակերպությունների հետ, որոնց անդամ ենք, որոնց հետ ինստիտուցիոնալ համագործակցության մեջ ենք, եւ որոնք բոլորը հայտնել են իրենց աջակցութունն ու պատրաստակամությունը՝ մեզ հետ համագործակցելու եւ օժանդակելու»,- ասել է Կարապետյանը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին