▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամուլսարի դեմ պայքարին գնալով ավելի քիչ մարդ է մասնակցում

Անցած մեկ տարվա ընթացքում Ամուլսարի դեմ պայքարող ակտվիստները միշտ խոսել են այն մասին, որ համայնքի բնակիչները դեմ են Ամուլսարին: Կիրակի,  Ջերմուկում կայացավ Ամուլսարի դեմ համայնքային ժողով: Ջերմուկ և Կեչուտ համայնքերում բնակվում է մոտ 7 հազար մարդ: Հավաքին, մասնակցում էր մոտ 100 մարդ, ու այն հիմնականում վարում էին Երևանից եկած ակտիվիստները: Ակնհայտ է, որ համայնքի անունից հանդես գալու հիմքերն այնքան էլ համոզիչ չեն: Ակտիվիստական հավաքներին համայնքից շատ քիչ մասնակցություն է լինում: Քանի որ այս հավաքը նաև հեռարձակվում էր ֆեյսբուքյան լայվով, հայտարարություններից պարզվեց նաև, որ ճանապարհ փակողների խումբն էլ համայնքում կարծես աջակցություն չունի: Այսպես երևանցի ակտիվիստները կոչ են անում ներկաներին կամավոր գնալ ճանապարհները փակելուն մասնակցելուն, ու հետո իրենք էլ ասում են, որ ցուցակագրվածները նույն 5 հոգին են, որոնք այս տարվա ընթացքում փակել են ճանապարհները. (տես՝ տեսանյութը):  Ճանապարհների փակմանը փաստորեն չեն ուզում մասնակցել նույնիս դահլիճում հավաքվածները: Երևանցի ակտիվիստը նույնիսկ դիտողություն է անում, թե շատ քիչ են ցանկացողները: Եվ ուրեմն, արդեն վաղուց հիմնավոր չէ այն պնդումը, թե համայնքը դեմ է Ամուլսարին: Համայնքում վերջին հանրահավաքին էլ 200 մարդ էր մասնակցում:  

Հատկանշական է, սակայն, որ իշխանությունը կարծես, միևնույն է չի համարձակվում որոշում կայացնել: Ավելին՝ իշխանական կուսակցության պատգամավորը նույնիսկ ֆեյսբուքյան հարցում է նախաձեռնել, թե արդյոք Ամուլսարը պետք է աշխատի փորձաքննության դրական արդյունքների դեպքում: Իշխանությունը կարծես ամեն կերպ փորձում է հասարակական տրամադրոթյունների վրա հիմնել իրավական դաշտում կայացվելիք որոշումը:

Այստեղ նույնպես հետաքրքիր է, որ նույնիսկ ավանդաբար «ակտիվիստական» տարածք համարվող ֆեյսբուքում ձայները հոգուտ Լիդիանի են: Իհարկե ֆեյսբուքյան հարցումը ցուցիչ չէ, ու նման լուրջ խնդիրները այդպես չեն լուծվում, բայց նույնսիկ ֆեյսբուքում, որտեղ ակտիվիստներն ու կանաչները ավանդաբար ակտիվ են, կարծես պատկեր է փոխվել ու նույնիկս այստեղ «բոլորը դեմ են Ամուլսարին»ակտիվիստների պնդումը արդեն չի համապատասխանում իրականությանը:  

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին