▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վայ–վարորդները կզրկվեն վարորդական իրավունքից. Հայաստանում մտադիր են խիստ օրենք ընդունել

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ, անհրաժեշտություն առաջանալու դեպքում, իրեն առընթեր կստեղծվի աշխատանքային խումբ, և, ամենայն հավանականությամբ, ամիսը մեկ անգամ, պատասխանատու կառույցներից բացի, տրանսպորտի հարցերի քննարկումներին կմասնակցեն նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։ Այս մասին հուլիսի 16-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է կառավարող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ մեկնաբանելով հնարավոր բարեփոխումները տրանսպորտի ոլորտում։

Նա տեղեկացրել է, որ նման մի հանդիպում արդեն կայացել է։

«Այն ընթացել է բավական արդյունավետ։ Ես հույս ունեմ, որ նման հանդիպումներում մենք կկարողանանք մշակել երկարաժամկետ հայեցակարգ և ճանապարհային երթևեկության անվտանգության ռազմավարություն մեր երկրում։ Հանդիպման ընթացքում ներկայացվել է վարչապետի բարեփոխումների պլանը, որոնք առաջիկա մեկ կամ երկու ամսում պետք է նախաձեռնվեն կառավարության և խորհրդարանի կողմից։ Խոսքը բալային համակարգ մտցնելու մասին է»,- ասել է Գաբրիելյանը։

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին