▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանը պետք է բոլորին ձգի․ Քաղցրաշենցիները կառավարության շենքի դիմաց էին ոռոգման ջրի հարցով

Այսօր կառավարության դիմաց նստացույց էին անում Քաղցրաշեն համայնքի բնակիչները: Համայնքում ոռոգման խնդրիներ կան, բնակիչների խոսքով՝ տեղացիները հաճախ վիճում են միմյանց հետ ջրի համար. «Ամբողջ գյուղը թշնամի է դարձել, 200 հոգի կռիվ են անում ջրի համար, մարդիկ չեն կարողանում ապրել։ Չեն եկել կառավարությանն ասել՝ փող տուր, նպաստ տուր, ընդամենն ասում ենք՝ առեք փողը, ջուր տվեք, ապրենք։ Մենք Նիկոլի դեմ ոչինչ չունենք, իր դրած մարդիկ ինադու են անում, որ էս մարդուն վարկաբեկեն»,-ասել է է ցուցարարներից մեկը։

Քաղցրաշենի բնակիչները ցանկանում էին հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ. «Փաշինյանը պետք է բոլորին ձգի, մարդիկ իրենց տեղում չեն, մարզպետն իր տեղում չէ, մարդկանց փողոցից բերել–դրել են պաշտոնի, շշկռվել են։ Ես մարզպետին խնդրել եմ 800 մ ջրագիծ գծի, մեր գյուղապետարանը ասում է՝ մենք 20-30 տոկոսը կտանք, մնացածը ՋՕ–ն թող տա, ՋՕ–ն էլ չի անում»,-ասել  են նրանք:

Ցուցարարները որոշ ժամանակով փակել  էին նաև «Տիգրան Մեծ»-ից Հանրապետության հրապարակ տանող ճանապարահահատվածը, սակայն ոստիկանների  միջնորդությամբ ճանապարհը բացվել է:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին