▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քոչարյանի փաստաբանները վճռաբեկ բողոք են ներկայացրել ՍԴ դիմելու որոշման բեկանման դեմ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմն այսօր՝ հուլիսի 16–ին, վճռաբեկ բողոք է ներկայացնել նախագահի նկատմամբ հարուցված քրեական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշման բեկանման դեմ։ Այս մասին Asekose.am-ը տեղեկանում է  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի ֆեյսբուքյան էջից:

Մինչ այդ՝ հուլիսի 11-ին պաշտպանները վճռաբեկ բողոքներ են ներկայացրել Ռ․ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերացնելու վերաբերյալ։ Վճռաբեկ բողոքների մասով զեկուցող դատավորը կլինի Սամվել Օհանյանը։

 

 

Հիշեցնենք, որ հունիսի 25-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ Արմեն Դանիելյանի, բավարարել է դատախազի, տուժողի և վերջինիս ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի վերաքննիչ բողոքները։

Դատարանի որոշմամբ վերացվել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված Արցախի նախկին ու ներկա նախագահների անձնական երաշխավորությունը և որոշվել է որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին