▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՌԴ-ում ավտովթարից հայ ընտանիք է զոհվել. նրանք Շիրակի մարզի Լեռնակերտ համայնքից էին

 

ՀԺ-ն գրում է. Հուլիսի 16-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել ՌԴ Կրասնոդարի մարզում, ինչի հետեւանքով մահացել են Շիրակի մարզի Լեռնակերտ համայնքի բնակիչները՝ 32-ամյա Միշա Մկրտչյանը, նրա 28-ամյա կինը, 4 և 6 տարեկան երեխաները։

Կրասնոդարում ավտովթարից զոհված ընտանիքը Շիրակի մարզի Լեռնակերտ համայնքից էր: Մկրտչյաններն ապրում էին Լեռնակերտում: Վերջին տարիներին էր Միշան սկսել գնալ արտագնա աշխատանքի:

 

 

 

 

 

 

 

 

«Գնում, գալիս էր, այս ամառ էլ որոշել էին, որ կինը երեխաների հետ գնա, դե ծովափնյա քաղաք էր, հանգստանային, հետ գային: Կինն ու երեխաները մի քանի օր առաջ էին գնացել, նորմալ տեղ էին հասել: Ու հիմա էսպիսի դժբախտություն, լեզուս էլ չի պտտվում բառ ասեմ, աչքերիս դիմաց ոնց որ կանգնած են, բոլորս էլ շոկի մեջ ենք: Կինն էլ էր մեր գյուղից: Գեղեցիկ, նախանձելի ընտանիք էին»,- պատմել է համայնքապետ Մովսես Մովսիսյանը: 

Ըստ տեղեկությունների, «Ford» մակնիշի մեքենան կորցրել է կառավարումը դուրս է եկել երթևեկելի գոտուց՝ բախվելով ծառին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին