▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանը՝ Վենետիկի հանձնաժողովի մասին

Քաղաքական մակարդակի շփումներում եւ Եվրախորհուրդը, եւ Եվրամիությունը լիարժեք աջակցություն է հայտնել Հայաստանի կառավարությանը դատաիրավական բարեփոխումների հարցում։

Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Ազատություն» TV-ի ուղիղ եթերում` անդրադառնալով Վենետիկի հանձնաժողովի եւ առհասարակ Եվրոպայի դիրքորոշմանը Հայաստանում նախապատրաստվող դատաիրավական բարեփոխումների վերաբերյալ։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական մի դիրքորոշում է եղել, որը հրապարակվել է նրանց կայքում, ըստ որի՝ Հայաստանի կառավարության հետ համագործակցությունը համարում են արդյունավետ, եւ պայմանավորվել ենք, որ էս կառուցակարգերի, օրենսդրական փոփոխությունների շուրջ պիտի խոսենք։ Կարող եմ ասել, որ համենայն դեպս քաղաքական մակարդակի շփումներում եւ Եվրախորհուրդը, եւ Եվրամիությունը լիարժեք աջակցություն է հայտնել Հայաստանի կառավարությանը դատաիրավական բարեփոխումների հարցում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

 

 

Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին հայտնի դարձավ, որ Հայաստանում նախապատրաստվող վեթինգի, նաեւ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի հայտարարության վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովը դիրքորոշում է հայտնել լիագումար նստաշրջանը ամփոփող փաստաթղթում՝ նշելով, որ Հայաստանի իշխանությունների հետ ԵԽ բարձրաստիճան պատվիրակությունը համաձայնություն է ձեռք բերել, որ բոլոր դատավորների ընդհանուր վեթինգը ոչ անհրաժեշտ է, ոչ էլ օգտակար:

Մյուս շեշտադրումը վերաբերում է Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված վիճակին: Հանձնաժողովը հայտարարել է՝ որ հստակ եւ աներկբա սահմանված է՝  ՍԴ նախագահը եւ անդամները պետք է շարունակեն պաշտոնավարել։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին