▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես ինքս ինձնից երբեք գոհ չեմ լինում, նշանակում է՝ իմ թիմից եւս. Փաշինյանը՝ անփորձների կառավարման մասին

«Ընտրվել է «Իմ քայլը դաշինքը»: Երբ ասում են՝ փորձառու կադրեր չեն, ես ուզում եմ հարցնել՝ էդ փորձառու կադրերը չէի՞ն, որ կործանել էին երկիրը: Ինչի՞ մեջ է պետք լինել փորձառու: Մենք էն, ինչ ուզում ենք անել, անում ենք, երիտասարդ բառն էլ այնքան չեմ ընդունում, 25 տարին լրացած ցանկացած անձ կարող է լինել պատգամավոր, նախարար եւ այլն, նայենք սահմանադրությամբ: Քաղաքական երիտասարդությունը դա ուրիշ կատեգորիա է:

Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ հուլիսի 17-ին, հայտարարեց «Ազատությանը» տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե շատ են մեղադրում իրենց թիմին՝ երիտասարդ եւ անփորձ լինելու մեջ:

 

 

 

 

«Մեզնից առաջ քանի երիտասարդներ են եղել, որ փորձել են իրականացնել իշխանափոխություն, բայց չեն կարողացել:

Այդ նշված երիտասարդների թիմն արել է այն, ինչ արել է, եւ երկրորդ փուլով կանի տնտեսական հեղափոխություն: Սա չի նշանակում, որ բոլորն իդեալական են: Ինձանից սկսած, թիմի բոլոր անդամներով վերջացրած բոլորն էլ սխալական են, էստեղ կարեւոր է՝ մենք մեր գաղափարին նվիրվա՞ծ ենք, թե՞ ո»չ:

Վարչապետը գո՞հ է արդյոք իր քաղաքական թիմից հարցին ի պատասխան նշեց, որ ինքն անգամ հենց իրենից գոհ չէ, հետեւաբար թիմից էլ գոհ լինել չի կարող:

«Նրանք, ովքեր երբեւէ աշխատել են ինձ հետ, կիմանան, որ ես երբեք գոհ չեմ լինում, ինքս ինձնից էլ ես գոհ չեմ եւ չեմ լինի, գուցե սա վատ է, բայց այդպես է»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին