▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բացառո՞ւմ եք, որ վաղն աշխարհը շուռ կգա. Հրայր Թովմասյանը՝ իր հրաժարականի մասին

 

Այսօր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարության վերաբերյալ՝ պարզաբանելով, որ ինքը քաղաքական հայտարարությունները չի մեկնաբանում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Այս մասին հայտնում է «Ազատություն» ռ/կ-ը:

«Երբ որ ես գտնեմ, որ կա նման անհրաժեշտություն, հարցազրույց կտամ»,- ասել է նա:

Իսկ հարցին, թե Թովմասյանը բացառո՞ւմ է, որ ինքը և ՍԴ անդամները հրաժարական կտան, ՍԴ նախագահը պատասխանեց.

«Իսկ Դուք բացառո՞ւմ եք, որ վաղը Հայաստանում երկրաշարժ կլինի, Դուք բացառո՞ւմ եք, որ վաղն աշխարհը շուռ կգա, ձեր հարցն այդ շարքից է»,- նշել է Հրայր Թովմասյանը:

 

Կարդացեք նաև՝ Մի բուդկայի պես սեփականաշնորվել է ՍԴ-ն. եղել է քաղաքական առեւտուր, 4 մարդիկ ստացել են իրենց հասանելիքը. Փաշինյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին