▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նմանատիպ դեպքեր եղել են ու կլինեն». Օսիպյանը՝ նույնասեռականների կողմից հարձակումների մասին

Ես երկար տարիներ աշխատում եմ ոստիկանական համակարգում եւ նմանատիպ դեպքեր եղել են ու կլինեն:

news.am-ն է գրում և նշում, որ այսօր Իջեւանում լրագրողների հետ զրույցում ասել է  ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում տեղի ունեցած միջադեպերին, երբ նույնասեռականները ոստիկանության բաժնում բռնություն են կիրառել ոստիկանների նկատմամբ, նաեւ փողոցում հայհոյել են իրավապահներին:

 

 

«Մենք պետք է դա հասցնենք նվազագույնը եւ փորձենք ամեն ինչ անել մեր բարեխիղճ ծառայությամբ, որ վերանա նման մոտեցումը: Կան քաղաքացիներ, որոնք տեսնելով փոքրաթիվ ոստիկաններին, իրենք լինելով մի փոքր շատ, կարծում են՝ իրենց կարելի է ամեն ինչ, կարող են օրենք խախտել: Դա այդպես չի, մեր ուժերը բավարարում են ՀՀ ցանկացած հատվածում ցանկացածին կարգի հրավիրել եւ պատասխանատվության ենթարկել»,-ասել է նա:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին