▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս պահին ոստիկանության տեսադաշտում 36 մարդ կա, որոնցից 22-ը բերման են ենթարկվել. Օսիպյան

Եթե դիմացինը փորձում է անկանոն շարժումներ անել եւ խոչընդոտել ոստիկանության օրինական գործողություններին, չեմ բացառում, որ կարող է այդ անկանոն շարժումների ընթացքում ինչ-որ կապտուկներ առաջանալ։ Այս մասին Տավուշի մարզպետարանում խորհրդակցությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ոստիկանապետ Վալերի Օսիպյանը ։

«Բայց որ ոստիկանության գործողությունները զուգորդվում են բռնությամբ, ես բացառում եմ։ Հերքում եմ, որ ոստիկանները կարող են հրահրել բախումներ, բնականաբար, բնակիչները դա պետք է ասեին՝ ոչ ավել, ոչ պակաս։ Բնակիչները պայման էին դնում ոստիկանության առջեւ:

 

 

 

 

 

 

 

 

 

Կարծում եմ՝ բերման ենթարկվողներ լինելու են, այս պահին ոստիկանության տեսադաշտում 36-ն են, արդեն 22-ը բերման են ենթարկվել»,- ասաց ոստիկանապետը։

Հարցին՝ որքան ժամանակ են Իջեւանում մնալու ոստիկանական զորքերը, Օսիպյանն ասաց. «Որքան որ անհրաժեշտ համարենք, դա մարտավարություն է: Լարված իրավիճակի կրկնության որեւէ վտանգ այս պահին չկա, հնարավոր է, որ այսօր այստեղ մնամ»։

 

Հիշեցնենք, որ երեկ գիշերը բախում է տեղի ունեցել Իջեւանում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը փակած քաղաքացիների եւ ոստիկանների միջեւ։

Կարդացեք նաև՝ Կարծում եմ, որ այսօր այս հարցի լուծումը վերջնական կտրվի. Արթուր Վանեցյան

Որևէ անօրինական պահանջ չի կատարվել․ Իջևանից մանրամասներ է հաղորդում Տավուշի մարզպետը

Որևէ անօրինական պահանջ չի կատարվել․ Իջևանից մանրամասներ է հաղորդում Տավուշի մարզպետը

Դիտեք նաև՝ 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին