Արդեն տեղեկացրել ենք, որ «Մարիոթ Ինթերնեյշնլ»-ի հայաստանյան գործընկեր «Գալաքսի» ընկերությունների խումբը Երևանում, Պուշկինի փողոցում Երևանում կառուցում է Marriott Courtyard հյուրանոց, որի բացումը նախատեսվում է հաջորդ տարի:
Asekose.am-ի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է Marriott Courtyard հյուրանոցի շինարարության տարածքում աշխատում վերամբարձ կռունկը: Պուշկինի փողոցով անցնող վարորդներն ու հետիոտները սարսափահար էին լինում, երբ անակնկալ կերպով նկատում էին իրենց գլխի վերևում աշխատող երկաթյա կոնստրուկցիա:
Բարեբախտաբար, դեռ դժբախտ դեպքեր չեն արձանագրվել, սակայն Marriott Courtyard-ի ղեկավարությունն ու «Գալաքսի» ընկերությունների խումբը հարկ է մտածի այս ուղղությամբ:
Նշենք, որ հարևան շենքերի բնակիչներն էլ բողոքում էին շինարարական աշխատանքների բարձր ձայնից. այստեղ բանվորները սկսում են իրենց գործը վաղ առավոտյան:
Հավելենք, որ համացանցում այսօր մեկ այլ տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է վերամբարձ կռունքը ջրի շշեր բարձրացնում կառուցվող շենքի վերջին հարկեր: