▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պայթուցիկը դիտավորյալ ամրացվել է գոմի դռանը. պայթյունից տանտերը մահացել է. ՔԿ-ն՝ Սիսիանում տեղի ունեցածի մասին

Հայաստանի քննչական կոմիտեն մանրամասներ է հաղորդել Սիսիանում տեղի ունեցած պայթյունի մասին:

ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանն այդ առնչությամբ ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

 

 

 

 

 

 

 

«Նախնական տվյալներով՝ 2019 թվականի հուլիսի 18-ին, անհայտ անձը ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելու դիտավորությամբ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ռազմամթերք հանդիսացող պայթուցիկ սարքը ձգալարի միջոցով բերելով մարտական դիրքի՝ տեղադրել է Սիսիան քաղաքի Կամոյի փողոցի տներից մեկի անասնագոմի հարակից միջանցքի մետաղական դռան բռնակի դրսի հատվածին, որի արդյունքում տարածքի սեփանակատերը՝ Սիսիան քաղաքի 1945 թվականին ծնված բնակիչը ժամը 05:40-ի սահմաններում անասուններին դուրս թողնելու նպատակով բացել է հիշյալ դուռը և առաջացած պայթյունից ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է»:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական, դատավարական, օպերատիվ հետախուզական միջոցառումները, դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, առերևույթ հանցագործություն կատարած անձին հայտանաբերելու ուղղությամբ:

Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր ժամը 07:50-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, թե ժամը 07:05-ի սահմաններում Սիսիան քաղաքի Կամոյի փողոցի տներից մեկի բակում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով Վ.Հ.-ն (ծնված 1945 թ.) տեղում մահացել է:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին