▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոռացյալ բնակարանը գտնվեց․ Արգիշտի Քյարամյանը կլրացնի իր հայտարարագիրը

 

Պետական պահպանության ծառայության պետի պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանը պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում լրացում կանի։
Հուլիսի 5-ին Fip.am-ը «Արգիշտի Քյարամյանի հայտարարագիրն ամբողջական չէ. թաքցված բնակարանի հետքերով» վերնագրով հետաքննություն էր հրապարակել՝ պարզելով, որ Քյարամյանը չի հայտարարագրել Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Մ. Մելիքյան փողոցի 16 շենքում գտնվող բնակարանը, որը համատեղ սեփականության իրավունքով գրանցված է իր անունով։
Ինչպես հայտնում են Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովից, Արգիշտի Քյարամյանը Երևանի Մելիքյան փողոցի 16-րդ շենքի 36-րդ բնակարանի նկատմամբ սեփականության իրավունք է ձեռք բերել ՀՀ ժողովրդական պատգամավորների Երևան քաղաքի խորհրդային շրջխորհրդի գործադիր կոմիտեի՝ 30.01.1995թ. 5/4 որոշման հիման վրա՝ սեփականաշնորհման արդյունքում, երբ անչափահաս է եղել։ Ուստի հուլիսի 15-ին որոշում է կայացվել գործի վարույթի կարճել։
Արգիշտի Քյարամյանին առաջարկվել է որոշումը ստանալուց հինգ օրվա ընթացքում ուղղել իր պաշտոնական պարտականությունները դադարեցնելու (26.02.2019 թ.) և պարտականություններ ստանձնելու օրվա (10.04.2019) դրությամբ առկա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրում ներկայացված ոչ ամբողջական տվյալները։
Փաստորեն, Արգիշտի Քյարամյանը տեղյակ չէ եղել իրեն պատկանող բնակարանի գոյության մասին։

Պետական պահպանության ծառայության պետի պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանը պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում լրացում կանի։

fip.am-ն է գրում և նշում, որ հուլիսի 5-ին կայքը «Արգիշտի Քյարամյանի հայտարարագիրն ամբողջական չէ. թաքցված բնակարանի հետքերով» վերնագրով հետաքննություն էր հրապարակել՝ պարզելով, որ Քյարամյանը չի հայտարարագրել Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Մ. Մելիքյան փողոցի 16 շենքում գտնվող բնակարանը, որը համատեղ սեփականության իրավունքով գրանցված է իր անունով։

 

 

Ինչպես հայտնում են Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովից, Արգիշտի Քյարամյանը Երևանի Մելիքյան փողոցի 16-րդ շենքի 36-րդ բնակարանի նկատմամբ սեփականության իրավունք է ձեռք բերել ՀՀ ժողովրդական պատգամավորների Երևան քաղաքի խորհրդային շրջխորհրդի գործադիր կոմիտեի՝ 30.01.1995թ. 5/4 որոշման հիման վրա՝ սեփականաշնորհման արդյունքում, երբ անչափահաս է եղել։ Ուստի հուլիսի 15-ին որոշում է կայացվել գործի վարույթի կարճել։

Արգիշտի Քյարամյանին առաջարկվել է որոշումը ստանալուց հինգ օրվա ընթացքում ուղղել իր պաշտոնական պարտականությունները դադարեցնելու (26.02.2019 թ.) և պարտականություններ ստանձնելու օրվա (10.04.2019) դրությամբ առկա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրում ներկայացված ոչ ամբողջական տվյալները։

Փաստորեն, Արգիշտի Քյարամյանը տեղյակ չէ եղել իրեն պատկանող բնակարանի գոյության մասին։

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին