▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տավուշի մարզպետը խնդրում է տավուշցիներին ուշադիր լինել անտառների նկատմամբ. նա «լայվ» էր մտել

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով խնդրում է տավուշցիներին ուշադիր լինել անտառների նկատմամբ։ Նա, մասնավորապես, ասաց.

«Այսօր ամենաբովանդակալից օրերից մեկն է մեր Տավուշ աշխարհում, որովհետեւ ավանդաբար այսօր բոլոր տավուշցիները, այդ թվում՝ նրանք, որ դրսում են ապրում, վերադառնում են հայրենի բնակավայր իրենց հարազատների հետ նշելու Վարդավառը։ Ես 3 խնդրանք ունեմ՝

 

 

1.         որ լավ վայելեք իրար եւ լավ քեֆ անեք,

2.           որ ուշադիր լինեք հրդեհների նկատմամբ, քանի որ մեր անտառները կարող են վտանգվել դրանից,

3.            խնդրում եմ ամենավերջում, որ կավարտեք ձեր խնջույքը, ուշադիր եղեք, որ նույնիսկ մեկ աղբ չմնա ձեզանից հետո անտառում։

Ես, մեր ամբողջ ժողովուրդը եւ բնությունը շնորհակալ կլինի ձեզ դրա համար»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին