▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրավապահներն ուսումնասիրում են Ազգային ժողովում Հրայր Թովմասյանի թույլ տված չարաշահումները

 

Իրավապահներն ուսումնասիրում են Ազգային ժողովում Հրայր Թովմասյանի թույլ տված չարաշահումները: Նշենք, ՍԴ նախագահ Թովմասյանը 2014-2017 թ-ը եղել է ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը:

Այս մասին գրում է armtimes.com-ը՝ հղում անելով իր ներքին աղբյուրներին:

Հիշեցնենք, որ մամուլն օրերս գրել էր, որ առաջիկայում Հրայր Թովմասյանին կարող է մեղադրանք առաջադրվել արդարադատության նախարար աշխատած տարիներին նրա թույլ տված չարաշահումների համար:

Հիշեցնենք, մամուլում բազմիցս գրվել է, որ նախարար աշխատած տարիներին  Թովմասյանը սեփականաշնորհել է մի քանի նոտարական գրասենյակներ: Ինչ վերաբերում է Թովմասյանի խորհրդարանական շրջանին՝ այս դեպքում էլ նա կարող է լուրջ խնդիրների առաջ կանգնել:

ԱԺ աշխատակազմի ղեկավար աշխատած տարիներին նա ոչ միայն իր մտերիմներին է տարբեր պաշտոններում նշանակել կամ պարբերաբար գործուղումների է մեկնել կնոջ հետ, այլ նաեւ այլ չարաշահումներ է թույլ տվել:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին