▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանն ուղղաթիռով Իջևան չի մեկնել․ ուղղաթիռը վերջին անգամ օգտագործել է Արմեն Սարգսյանը


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղղաթիռը վերջին անգամ օգտագործել է Արցախ այցի ժամանակ՝ հունիսին, Իջեւան գնալիս նա ուղղաթիռով չի եղել։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ հերքելով մամուլում տարածվող այն տեղեկությունները, թե Փաշինյանը մանկության ընկերոջ՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանի ծնունդին ուղղաթիռով է գնացել:

Իսկ ուղղաթիռը վերջին անգամ օգտագործել է Արմեն Սարգսյանը՝ երկու օր առաջ՝ հուլիսի 21-ին, Լոռու մարզ կատարած այցի ժամանակ։

«Հայկական ժամանակ»

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին