▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանը Ռուսաստանին ասել է, որ միայն Ադրբեջանին զենք չվաճառի

Հայ-ադրբեջանական սահմանը շարունակում է լարված մնալ: Ցավոք, հայկական կողմն ունեցավ զոհեր թե՛ քաղաքացիական անձանց շրջանում, թե՛ զինվորական, իսկ ադրբեջանական կողմն տասնյակից ավելի զոհ: 

Ռազմական վիճակի հնարավոր սրման, ՀԱՊԿ անդամ երկրների կողմից ակնկալվող աջակցության, Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու և այլ հարցերի շուրջ զրուցել ենք քաղաքագետ Սերգեյ Մինասյանի հետ:

Պարոն Մինասյանը,  եթե լարվի ռազմական դրությունը, ՀԱՊԿ անդամ երկրները կօգնե՞ն Հայաստանին:

-Ես չեմ կարծում, որ Հայաստանում որևէ մեկը հույս ունի, որ Տաջիկստանը, Ղազախստանը կամ Ղրղզստանը կօգնեն մեզ, իսկ իրականում մեզ համար կարևորը Ռուսաստանի գործոնն է, որովհետև ՀԱՊԿ-ի անդամ է Հայաստանը և, բացի այն, որ արտոնյալ ռազմատեխնիկական համագործակցության ֆորմատ ունի, այն նաև երկկողմ հարաբերությունների շարունակությունն է, ինչը Հայաստանի համար առաջնահերթ է: Հետևաբար, եթե սկսվեն ռազմական գործողություններ, մեզ համար կարևորը Ռուսաստանի կարծիքն է: Եթե Ռուսաստանը որոշում ընդունի, որ պետք է ներգրավվի, ապա ՀԱՊԿ-ն էլ ինչ-որ որոշում կընդունի, որի արդյունքում ղազախները կամ տաջիկները կարող է չմասնակցեն, բայց ինչ-որ կերպ աջակցեն Հայաստանին:

Ռուսաստանը շարունակում է զենք մատակարարել Ադրբեջանին: Հայաստանն ինչ-որ կերպ կարո՞ղ է համոզել Ռուսաստանին, որ հրաժարվի այդ մտքից:

-Թվում է, թե այդ լծակները մենք չունենք, բայց Հայաստանը կարող է և, ինձ թվում է՝ ասում է Ռուսաստանին, որ եթե զենք է վաճառում Ադրբեջանին, ապա մեզ էլ պետք է համապատասխան քանակի զենք ու զինամթերք տրամադրի: Եթե այդպես չլիներ՝ Ադրբեջանը վաղուց կսկսեր պատերազմը, քանի որ բալանսը չէր պահպանվի:

Ձեր կարծիքով՝ Ադրբեջանի կողմից հայ խաղաղ բնակիչների ուղղությամբ կրակ բացելն ի՞նչ նպատակ է հետապնդում:

-2 նպատակ ունի: Առաջինը փորձում են խուճապ ստեղծել հայ հասարակության մեջ, որը հակառակ արդյունքն է բերում, մյուս կողմից էլ իրենց ժողովրդի մոտ փորձում են տպավորություն ստեղծել, թե ճիշտ են աշխատում, կարողանում են ազդել Հայաստանի վրա:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին