▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ կապ ունեն ՀՀ-ում և Բաքվում ձերբակալված ահաբեկչական խմբերը

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության մարմինները Ոստիկանության հետ իրականացված օպերատիվ քննչական աշխատանքների արդյունքում նոյեմբերի 25-ին բացահայտել են հանցավոր խմբակցություն, որը նպատակ է հետապնդել ՀՀ տարածքում կազմակերպել մի շարք ծանր հանցագործություններ: Հիշեցնենք, որ հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ:

 

Մեկ օր անց Բաքվին մոտ գտնող Նարդարան ավանում բախումներ տեղի ունեցան: Ոստիկանությունը հատուկ գործողություն էր իրականացրել, որը պաշտոնական Բաքուն ներկայացրել էր որպես պայքար արմատական իսլամական զինված խմբի դեմ: Պաշտոնապես հայտարարվեց, որ գործողության ընթացքում վեց մարդ է զոհվել, որոնցից երկուսը ոստիկան են: Ադրբեջանի գլխավոր դատախազությունը և ոստիկանությունը հանդես եկան հայտարարությամբ, ուր նշված էր.

 

«Արմատական իսլամական զինված խումբը սադրանքների շարք էր նախապատրաստում. ահաբեկչական գործողություններ և զանգվածային անկարգություններ: Խմբին վնասազերծելու նպատակով ներքին գործերի նախարարությունը դիմել է անհրաժեշտ քայլերի»։

 

«Մեզ մոտ ահաբեկչական խմբի ձերբակալումը կապված չէ ԻՊ-ի հետ, դա ուրիշ դրդապատճառներ ունի: Իսկ Նարդարանում տեղի ունեցած իրադարձությունները, և՛ դրանից առաջ ու հետո կատարվելիք իրադարձությունները խաղարկային քայլ չեն: Այնտեղ լուրջ իսլամացման միտում կա, չպետք է մոռանալ նաև Իրանի հզոր ազդեցությունը, և ինչպես Ադրբեջանն է Իրանի հյուսիսում սադրիչ քաղաքականություն վարում, այդպես էլ իրանական կողմն է շահագրգռված ապակայունացնել ներքաղաքական վիճակը Ադրբեջանում՝ շեշտը դնելով շիաթական խմբակների վրա»,-Asekose.am-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ ասաց ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը՝հավելելով.


«Դա իրանական կողմի պատասխանն է Ադրբեջանին: Իրանն անընդհատ վտանգ է զգում Ադրբեջանի կողմից, որը դաշնակցելով Թուրքիայի և Իսրայելի հետ, փորձում է ապակայունացնել Իրանը, իսկ սա Իրանի փոքրիկ ակնարկն էր, որ սխալ քաղաքականության պարագայում հնարավոր է՝ անհնազանդություն հրահրեն և գահընկեց անեն Ալիևին: Բայց չեմ կարծում, որ այդ ֆոնի վրա զարգացումներ լինեն, քանի որ, ինչպես ասում են՝ Ադրբեջանն ախորժակը բացեց՝ հայկական կողմերի վրա հարված հասցնելով»:


Նկատենք, որ համապատասխան մասնագետների պնդմամբ՝ ՀՀ-ում արտաքին հետք գրեթե չկա, «թելերը» ներքին են ու վնասազերծված խմբի անդամների հիմնական քայլերը պլանավորվել էին դեկտեմբերի 1-ին, երբ հայտարարված էր մեծ միտինգ, իսկ Սերժ Սարգսյանը մեկնելու էր Փարիզ:


Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին