▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մտածում են՝ պոռնիկի պահել, քան թե Հայրենիքին օգուտ տալ.սա չէ՞ հայ մեծահարուստի մտածելակերպը

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում վաղը՝ հունվարի 26-ին, քննարկվելու են 2 խիստ հակահայ բանաձևերի նախագծեր: Մեկը «Ադրբեջանի սահմանամերձ շրջանները միտումնավոր զրկված են ջրից» անվանումով զեկույցը, որը վերաբերում է ԼՂՀ Սարսանգի ջրամբարին, մյուսը՝ «Բռնության աճը ԼՂ-ում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» Ռ. Ուոլթերի բանաձևի նախագիծը, որով պահանջվում է հայկական զորքերը դուրս բերել Ադրբեջանի գրավյալ տարածքներից:

Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը կարծում է, որ ԵԽԽՎ-ում հայերը դրական տեղաշարժ դժվար  թե կարողանան գրանցել.

«Հայերի սխալն այն է, որ շարունակում են հանդուրժողականություն դրսևորել ու թույլ տալ, որ ոմանք ցանկացած միտք արտահայտեն:  Դա մեծ սխալ է և ոչ թե քաղաքական կուլտուրայի, այլ քաղաքական էշության դրսևորում է: 2013-2014 թթ.նախկին շվեդ պատգամավորներից մեկը խոստովանել է, որ Ադրբեջանը տարիներ շարունակ իրեն փող է տվել, որ ադրբեջանամետ  հայտարարություններ անի: Կաշառքով նա ատամնաբուժարաններ է բացել Շվեդիայում: Եվ, գիտե՞ք, թե ինչու է խոստովանել.փողը դադարել էին տալ:  Իսկ դուք՝ հայերդ  ինչո՞վ եք զբաղված: Դուք կաշառքի եք սպասում, ոչ թե տալիս եք: Մտածում եք բիզնես ունենալու մասին, ոչ թե ասում եք՝ լավ, ունեցածս գումարի 50 տոկոսը ազգային գործի համար տամ: Չէ, ոնց կլինի: Մտածում եք՝ մի պոռնիկի պահել, ընտանիքին կերակրել, քան թե Հայրենիքին օգուտ տալ: Սա չէ՞ մեծահարուստի մտածելակերպը»,-Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Իսկ, թե ի՞նչ է լինելու այս բանաձևերից հետո, Սերգեյ Շաքարյանցը  նկատեց.

«Ոչինչ, ուղղակի վիրավորական է: Բնակչությունը  հոգեպես կոտրվում է ու մտածում է երկրից հեռանալու մասին»:

Մեր դիտարկմանը, թե ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Վահան Բաբայանի խոսքով   պատվիրակությունը բոլոր ջանքերը գործադրել է, որ հաջողություն գրանցենք, ավելին փաստերը են ներկայացնելու, Սերգեյ Շաքարյանցը պատասխանեց.

«10-ամյակներ շարունակ փաստեր ունեն, բայց լռում են..դե մի հատ դատի տվեք, էլի: Փաստեր կան, որ ադրբեջանցիները Ջուղայի մեր գերեզմանները քանդել են՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված, ինչո՞ւ դատի չեք տալիս»:

 Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին