▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գազօջախի մոտ ուտեստ էի պատրաստում, գրկեց և շնորհավորեց… Հայտնի հայ կանայք` Մարտի 8-ի մասին

Կանանց միջազգային տոնի` Մարտի 8-ի կապակցությամբ, Asekose.am-ը կապ է հաստատել մի քանի հայտնի հայ աղջիկների և կանանց հետ`շնորհավորելու և պարզելու, թե ինչպես են նրանք սկսել և ինչպես են պատրաստվում անցկացնել տոնական օրը:

Դերասանուհի, հաղորդավարուհի Շուշան Երիցյանի համար օրվա լավագույն շնորհավորանքը զինծառայող եղբորից է եղել.

«Շնորհավորանքներ, նվերներ ու ջերմ խոսքեր շատ եմ ստացել,բայց միշտ լինում է ինչ որ մեկը, որ քեզ համար առանձնահատուկ է: Տվյալ դեպքում ավելի թանկ շնորհավորանք ինձ համար չէր կարող լինել, քան իմ զինվոր եղբորինը: Այն ինձ համար ամենատպավորիչն էր»:

 

 

 

 

 

 

 

 

Մեզ հետ զրույցի ընթացքում ասմունքող, հանդիսավար Լիանա Զուրաբյանն ուրախությամբ կիսվեց իր համար յուրօրինակ օրով.

«Առաջին  անգամն է, երբ Մարտի 8-ին իմ կողքին կա տղամարդ: Հենց ժամը 12:00-ին, երբ ես գազօջախի մոտ նրա համար ուտեստ էի պատրաստում, նա ինձ գրկեց և ջերմ շնորհավորեց:Ինձ համար դա իսկապես երջանկություն է»:

Լիանան նշեց, որ օրը պատրաստվում է շարունակել աշխատանքային մթնոլորտում.

«Թեև շտապում եմ աշխատանքի, որպեսզի իմ ասմունքի միջոցով շնորհավորեմ մեր մայրերին,կանանց, այնուամենայնիվ, հույս ունեմ, որ կկարողանանք ես և սիրելիս միասին մի հաճելի վայրում թեկուզ և մեկ գավաթ շամպայն խմել»:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Իսկ մոդել Անահիտ Հարությունյանի սիրելին դեռ չի հասցրել շնորհավորել նրան, սակայն Անահիտը դեռ սպասում է.

«Տոնս սկսել եմ ընտանիքիս անդամների հետ ջերմ մթնոլորտում: Սիրելիս դեռ չի շնորհավորել ինձ,սակայն օրը դեռ առջևում է, և ես սպասում նրա անակնկալին»:

Անահիտը նշեց, որը տոնը շարունակելու է նշել ընտանիքի անդամների հետ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Մեզ հետ զրույցի ընթացքում իր տպավրություններով կիսվեց նաև արտիստ, ակրոբատ, պարուհի և երգչուհի Թինա Քեյը:

«Ամենակարևորը ամենաթանկ մարդուց ստացել եմ մի հրաշք ծաղկեփունջ ու ջերմ խոսքեր, որոնք ամենաառաջնայինն են ինձ համար: Նաև շնորհավորանքներ եմ ստացել իմ երկրպագուներից, որոնց անչափ սիրում եմ»:

Թինան ևս խոստովանեց, որ շտապում է աշխատանքի և հույս հայտնեց, որ կկարողանա սիրելիի հետ ևս ժամանակ անցկացնել:

Հեղինակ`

Անի Հարությունյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին