▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարույր Հայրիկյանն այսօր դարձավ 67 տարեկան.Հոբելյարը՝ իրեն առաջինը շնորհավորողների ու չշնորհավորողների մասին

Հայաստանի քաղաքական գործիչ, խորհրդային նշանավոր այլախոհ, 1968 թ․-ից գաղտնի գործող Ազգային միացյալ կուսակցության անդամ, ապա՝ ղեկավար, Ազգային ինքնորոշում միավորում կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանն այսօր դարձավ 67 տարեկան:

«Իմ կամքից անկախ այսօր նաև ծննդյանս օրն է: Սա նույնպես խորհրդանշական և պարտավորեցնող եմ համարում: Օրենքով 107 ամյակս է, քանի որ իրական տարիքին գումարվում է բռնադատված տարիների քանակը և բազմապատկվում 3-ով»,-Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Պարույր Հայրիկյանը:

Հարցին, թե ումի՞ց է ստացել առաջին շնորհավորանքը, հոբելյարը պատասխանեց, որ Տիգրան Խզմալյանն է առաջինը շնորհավորել, բայց մինչև 24:00-ն.

«Կեսգիշերին ամենաառաջինը շնորհավորել են աղջիկս՝ Նարեն ու հորեղբորս որդին»,-ասաց ԱԻՄ առաջնորդը:

Պարույր Հայրիկյանը դեռևս շնորհավորանք չի ստացել ՀՀ  Նախագահից, ԱԺ նախագահից, վարչապետից...

«Ես Ձեզ հավատացնում եմ, որ նրանք մեծ ուրախությամբ կշտապեին ցավակցության հարցում, բայց ոչ՝ շնորհավորանքի»,-նշեց նա:

Երկար ապրելու մասին նշանավոր այլախոհը չի մտածում, հարկ էլ չկա, միայն այն գիտի, որ դեռ անելիքներ ունի.գիրք է գրում, անավարտ գործեր կան.

«Ճիշտ է, գրքերում շատ բաների մասին եմ գրում, բայց որոշ նրբություններ կան, որ հասկանում ես, երբ մոտենում է 70-ամյակդ...

100-120  տարի էլ չեմ ձգտում ապրել, այդ ժամանակ ո՞ւմ հետ պետք է շփվես: Մի գիրք կա՝ «Անմահության ճանապարհին», որտեղ գիտնականը գտնում է երկար ապրելու ելքը, բայց հանկարծ հասկանում է, որ իր բոլոր ընկերները մահացել են, էլ ինչի՞ն է պետք կյանքը»,-նկատեց Պարույր Հայրիկյանը:

Անի Կարապետյան

Կարդացեք նաև՝ Հայրիկյանը զղջում է

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին