▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեզանում այսօր արժեքները թվերն են, նյութապաշտներն իրար կոկորդ են պատռում.Խաչիկ Մանուկյան

«Սեպտեմբերի 21-ին Հայաստանում կնշենք Անկախության հռչակման 25-ամյակը: Բանաստեղծ Խաչիկ Մանուկյանի կարծիքով՝ այն ժողովուրդները, որոնք անկախության չեն ձգտում՝  ոչնչանալու են, քանի որ կորցնում են ինքնուրույնությունը.

«Ցավոք, մեր իրականության մեջ տեսնում ենք, որ օտարանում ենք հազարամյակներով եկած մեր մշակույթին, որը դարերով պահել է հային, իսկ այն կորցնելու դեպքում մարդու մեջ գլուխ է բարձրացնում անասունը, կայանում է անասնականությունը, տիրում է անհագությունը, ինչը հիմա տեսնում ենք: Անգամ, եթե այս մոլորակը տանք, որ ուտեն՝ չեն հագենա»,-Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը:

Բանաստեղծը հպարտությամբ է նշում՝ բոլոր ժամանակներում իրեն ազատ ու անկախ է  զգացել.

«Եվ, եթե գա մի պահ, որ իմ ազատությունն ու արժանապատվությունը պետք է զոհեմ, ես մոլորակին հրաժեշտ կտամ: Իսկ, եթե զգամ, որ այն արժեքները, որ արգելք են հանդիսանում, ավելի մեծ չեն, քան ես, նրանց կզոհեմ: Ինքնությունը չի կարող տալ մի բանի համար, որին չարժե: Ես կարող եմ կյանքս զոհել հանուն հայրենիքի, սիրած աղջկա, երեխաների, բայց ոչ սուտ բաների: Հիմա նյութապաշտներն ի՞նչ են անում, իրար կոկորդ են պատռում: Նրանք անշնչությանը պարտվածներն են:

Մեզանում այսօր արժեքները թվերն են: Մեքենայի համարանիշը կարող է ավելի գնահատվել, քան գիրքը: Բա, եթե մի երկրում իշխանությունը տեսնում է, որ փչացնում են մշակութային արժեքն ու տուրք է տալիս դրան, ի՞նչ կարող ես պահանջել: Մեր վիճակն այսօր շքեզ փաթաթաններով վերքը պահելու նման է: Իսկ վերքը գնալով փտում է ու դառնում «Սասնա ծռեր»-ի ակցիա, իսկ վաղն ավելի վատ կլինի, մյուս օրը՝ շատ ավելի վատ, մինչև սթափվեն, որովհետև նյութին պարտվածները ամենավտանգավոր մարդիկ են»,-նշեց նա:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին