▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բանակից խուսափում են ֆիզիկական ծանրաբեռնվածությունից վախեցողները, անպարտաճանաչները․Սարգիս Ստեփանյան

25 տարի առաջ այս օրը՝ հունվարի 28-ին, պատմական որոշում ընդունվեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության վերաբերյալ»՝ այդ կերպ հայտնելով Հայկական Ազգային Բանակի ստեղծման մասին: Օրն այս մեծ նշանակություն ունի հայ ազգի համար։ Բանակն է մեր պետության  ու ազգի միակ պաշտպանը։ Նրա հետ են կապված բոլորիս նպատակները, մեր քաջ հայորդիներին են ուղղված բոլորիս աղոթքներն ու կենացները։

Մերօրյա հերոս, ՀՀ ԶՈւ ծառայող, մայոր Սարգիս Ստեփանյանի հորդորն է՝ չխուսափել բանակում ծառայելուց, չէ՞ որ այն ամրապնդում է թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես ու տղամարդ է դարձնում։

«Բանակից խուսափում են նրանք, ովքեր պարտաճանաչ, կարգապահ  չեն։ Վախենում են ֆիզիկական ծանրաբեռնվածությունից, փախչում։ Այսինքն, նրանց հանգիստ կյանքն է հետաքրքրում»,-ասում է զրուցակիցս։

Նրա խորհուրդն է․«Հայրենիքիդ պետք է պատվով ծառայես ու ամեն ինչ կատարես բարձր մակարդակով։ Պիտանի պետք է լինես, ոչ թե գնաս ժամանակ անցկացնես։ Խորհուրդս է զինվորներին՝ խուսափե՛ք վտանգներից, զգու՛յշ եղեք, քանի որ թշնամին շատ ստոր ու նենգ է, ամեն ինչ կարելի է սպասել։ Մաղթանքս է՝ խաղաղություն ամենուր»։

Սարգիս Ստեփանյանը 2014 թվականի հուլիս­-օգոստոս ամիսներին սահմանում տիրող  հերթական լարվածության ժամանակ, երբ թշնամու  դիվերսիոն խումբը  հարձակում է գործել մեր դիրքապահ ստորաբաժանումների ուղղությամբ, չեզոք գոտում գտնվող վիրավոր զինընկերոջը դուրս բերելու ժամանակ անցել  է ականապատ տարածքով՝  կորցրել է երկու ոտքն ու  աջ ձեռքը։

Պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան» մեդալով, Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի «Արիության համար» մեդալներով:

Այժմ շարունակում է ծառայությունը Զինված ուժերում, զբաղվում  է բազկամարտով։

Անի Կարապետյան

Գնացե՛ք սահմանամերձ դիրքեր ու տեսե՛ք առաջնագծում ծառայող որդիներիս․Գնդապետ

Զինվորի, հրամանատարի «դուխ»-ը 1000-ի վրա է, ազգը բանակի մեջքին կանգնած է.Ամարասի Արթուր

Որևէ բանակ երբեք չի հաղթել՝ խրամատներում նստելով և պասիվ պաշտպանություն կազմակերպելով․Սամվել Մկրտչյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին