▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գնացե՛ք սահմանամերձ դիրքեր ու տեսե՛ք առաջնագծում ծառայող որդիներիս․Գնդապետ

«Մեր պապերը մի լավ խոսք ունեն․«Տղեն տղամարդ է դառնում 2 տարում»։ Երբ որ զորքը շարել ու նման հարց եմ տվել՝  ինչ ասես, որ չեմ լսել։ էլ դժվարություն, էլ բարդություն․․ Գիտես, երբ զինվորը զորամաս է մտնում, առաջին իսկ օրվանից իր գրպանում դրվում են պարտականություններն ու պատասխանատվությունը և երկու տարի նրան պարտադրում ենք, որ պարտավոր է ու պատասխանատու։ Մտածելակերպն է տղամարդ դարձնում ու տուն գալով նա հասկանում է, որ պատասխանատու է և պարտավոր»,-ասում է ՀՀ Զինված ուժերի Մարտական պատրաստության վարչության պլանավորման և վերլուծության բաժնի պետ գնդապետ Արմենակ Վարդանյանը։

Խորհուրդներ շատ կարող է տալ, բայց լռում է ու խնդրում․

«Պարզապես գնացե՛ք սահմանամերձ դիրքեր ու տեսե՛ք առաջնագծում ծառայող իմ որդիներին։ Դրանով ամեն ինչ ասվում է։ Նրանց օրինակը բավական կլինի»։

Արմենակ Վարդանյանը դեմ չէ նաև բանակում աղջիկների ծառայության անցնելուն․

«Ա՛յ, հիմա որ աղջիկս լսեր քեզ է՜․․․շատ լավ է կրակում ի դեպ։ Ո՞վ ասաց, որ աղջիկները չպետք է ծառայեն։ Իհարկե, ֆիզիոլոգիական երևույթներից ելնելով նորմատիվները մի փոքր այլ են, բայց Հայրենիքը պաշտպանելու դեպքում սեռը կապ չունի, կարևորը մտածելակերպն է։ Եթե նա կարծում է, որ պարտավոր է ու անում է, դրանից լավ բան չկա»։

Գնդապետը  չի խրախուսում արկածախնդրությունը, համոզված է՝ այն բնորոշ չէ մեր երկրին․

«Մինչև քայլ անելը մենք լավ վերլուծում ենք։ Նույնը չեմ կարող ասել մեր հակառակորդի մասին։ Լինում է, որ հարմար պահի սպասելն ամենաճիշտն է»։

Անի Կարապետյան

Կարդացեք նաև՝ Բանակից խուսափում են ֆիզիկական ծանրաբեռնվածությունից վախեցողները, անպարտաճանաչները․Սարգիս Ստեփանյան

Զինվորի, հրամանատարի «դուխ»-ը 1000-ի վրա է, ազգը բանակի մեջքին կանգնած է.Ամարասի Արթուր

Որևէ բանակ երբեք չի հաղթել՝ խրամատներում նստելով և պասիվ պաշտպանություն կազմակերպելով․Սամվել Մկրտչյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին