▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որևէ բանակ երբեք չի հաղթել՝ խրամատներում նստելով և պասիվ պաշտպանություն կազմակերպելով․Սամվել Մկրտչյան

«Բանակում 2 տարի ծառայելը երիտասարդին այնքան բան է տալիս, որ ասելու չէ։ Կյանքի փորձը, դժվար պայմաններում կողմնորոշվելու ունակությունը, ամեն վայրկյան մահվան կամ հաղթելու զգացումները ոչնչի հետ չես կարող համեմատել»,-համոզված է ՀՀ զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Սամվել Մկրտչյանը։

Ի՞նչը կփոխեր բանակում հարցին էլ պատասխանում է․ «Բանակում պետք է արդարություն լինի։ Եթե հրամանատարն արդար է՝ պատկերացրեք, որ խնդիրներ չեն լինի։ Երբ զինվորը տեսնում է, որ արդարացիորեն է պատժվել, հասկանում է, որ սխալ է արել, այդպես էլ պետք է լիներ, իսկ եթե անարդար վերաբերմունք է տեսնում, հոգեբանորեն ճնշվում է։ Ես միշտ փորձել եմ պահել արդարության սկզբունքը»։

Խորհուրդներ շատ կարող է տալ, բայց ամենակարևորը՝ պետք է սիրել Հայրենիքը, թշնամուց չվախենալ, ընկերասեր լինել, նրան երբեք չթողնել մենակ, հարգել հրամանատարներին, սիրել ժողովրդին։

Իր անցած պատերազմական փորձից գիտի՝ որևէ բանակ երբեք չի հաղթել՝ խրամատներում նստելով և պասիվ պաշտպանություն կազմակերպելով․

«Միգուցե պաշտպանվելով պետք է ջլատես հակառակորդի ուժերն ու անցնես հարձակման։ Մշտապես պետք չէ պաշտպանվել ու սպասել, թե թշնամին ի՞նչ գործողություն կձեռնարկի։ 1990 թվականին օրինակ, գրեթե պաշտպանվողի կարգավիճակում էինք, հետո տեսանք, որ այլևս ելք չկա»,-նշում է Սամվել Մկրտչյանը։

Անի Կարապետյան

 

Կարդացեք նաև՝  Բանակից խուսափում  են ֆիզիկական ծանրաբեռնվածությունից վախեցողները, անպարտաճանաչները․ Սարգիս Ստեփանյան

Գնացե՛ք սահմանամերձ դիրքեր ու տեսե՛ք առաջնագծում ծառայող որդիներիս․Գնդապետ

Զինվորի, հրամանատարի «դուխ»-ը 1000-ի վրա է, ազգը բանակի մեջքին կանգնած է.Ամարասի Արթուր

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին