▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոչ մի բան էլ լավ չէ, պետք է սպասենք նոր սադրանքների.Քաղաքագետ

«Սիրիայում տեղի ունեցած դեպքերից հետո ռուս-թուրքական հարաբերությունների հերթական սրացումն ենք տեսնում, որը շատ լուրջ է: Գուցե հարց է դրվել դուրս մղել Թուրքիային՝ Ռուսաստանի ու Իրանի արանքից»,-կարծում է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը:

Նրա խոսքով՝ հարաբերությունները սրվել են սկսած 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո, որը Հայաստանի դեմ սանձազերծեց Ադրբեջանը:

«Հիմա Էրդողանն ինչքան էլ գումար ծախսի՝ օգուտ չի տա: Հենց երեկ հեռախոսազրույց է տեղի ունեցել Պուտինի և Ռոհանիի միջև: Խոսել են Սիրիայի, ինչպես նաև Կասպից ծովի վերաբերյալ,  ասել է թե՝ Հայաստանի ու Արցախի մասին նույնպես: Իսկ, թե ի՞նչ եզրահանգման են եկել, դա ձեզ ոչ ոք չի ասի: Ի դեպ, նկատել եմ, որ սիրիական դեպքերի վերաբերյալ դեռ չի արտահայտվել Ալիևը և թե քարոզչական ի՞նչ աշխատանքներ է սկսկել, դժվար է ասել: Մենք պետք է սպասենք նոր սադրանքների՝ հաշվի առնելով նաև այն, որ ապրիլ ամիսն է»,-նկատեց Սերգեյ Շաքարյանցը՝ հավելելով.

 «Հայաստանի բախտը չի բերել: 1991 թվականից սկսած՝ իշխանավորները չեն մտածում այնպես, ինչպես պետք է»:

Դիտարկմանը՝ կարծիք կա, որ ԱՄՆ-ն փորձում է այս տարածաշրջանում ամրապնդել իր դիրքերը, ավելին՝ Ռուսաստանին դուրս մղել Արցախի հետ կապված հարցերին մասնակցություն ունենալուց, քաղաքագետը նշեց, որ նման բան հանրավոր չէ.

«Ռուսաստանից բացի Իրանը կա: ԱՄՆ-ն չի կարող չհասկանալ, որ դաշինքի հետ գործ ունի: Հա, թղթին նման բան չկա, բայց իրականում այդ դաշինքը գործում է: Շատերն են ասել, ես էլ կասեմ՝ ոչ մի բան էլ լավ չէ: Այնչափ, որչափ մեղադրում ենք Ռուսաստանին՝ Ադրբեջանին զենք վաճառելու համար, նույնը պետք է անենք նաև ԱՄՆ-ի ու Իսրայելի նկատմամբ, որովհետև հենց Կոնգրեսի բյուջեում ներառված է նաև Ադրբեջանին տրվող ռազմական օգնությունը: Գնացե՛ք հարցրեք, թե քանի՞ հայկական տանկ է խփվել իսրայելական զենքերով»:

Ինչ վերաբերում է նրան, թե Արցախի հարցի լուծումը մոտ է, Սերգեյ Շաքարյանցը հորդորեց սպասել Ֆրանսիայի նախագահական ընտրությունների ավարտին.

«Շատ փոփոխություններ կլինեն, իսկ ԱՄՆ-ն թող չշտապի, ավելի լավ է մտածի, թե իրանական ռումբն ու ականը ե՞րբ են իրենց մոտ պայթելու»:

Քաղաքագետը հայկական կողմին հորդորում է՝ լավ հարաբերություններ պահպանել Իրանի հետ.

«Գոնե պետք է հիշենք մեր դարավոր դառը փորձը: Առճակատման դեպքում այն լավ ավարտ չէր ունենում: Հիմա, ՌԴ-ն ու Իրանը բացահատ դաշինք են կազմում, տղա ջան, դու չե՞ս ջոգում, թե ինչի՞ մասին է խոսքը: Աչքերդ բաց, տե՛ս ստվերում էլ Չինաստանն է կանգնած: Նրանցից 2-ը միջուկային տերություններ են: Ալո՛, հա՛յ, հիշո՞ւմ ես»:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին