▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

 

Տեխաս նահանգի Ներկայացուցիչների պալատը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ միաձայն ընդունելով թիվ 191 բանաձևը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, բանաձևը վերնագրված է «Հայոց ցեղասպանության ճանաչման մասին»: Տեխասն, այսպիսով, դարձավ Հայոց ցեղասպանությունը ճանաչած ԱՄՆ 46-րդ նահանգը: 
 «Շնորհակալ ենք Տեխասի Ներկայացուցիչների պալատին պատմության ճիշտ կողմում կանգնելու համար՝ իրենց դինամիկ նահանգը դարձնելով այն միության անդամ, որը հստակորեն պատվում է Հայոց ցեղասպանության 1.5 միլիոն զոհերի հիշատակը՝ ի հակադրություն թուրքական ըննդիմության»,- նշել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի արևմտյան շրջանի ղեկավար Նորա Հովսեփյանը:
Հովսեփյանը շնորհակալություն է հայտնել նաև նահանգային խորհրդի ներկայացուցիչ Սքոթ Սենֆորդին բանաձևի ընդունման հարցում գործադրածնշանակալի ջանքերի համար:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին