▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարեն Կարապետյանի իրական և երևութական ծրագրերը

Հայաստանի կառավարությունը ներկայացրել է իր հնգամյա գործունեության ծրագիրը, որը կքննարկվի վաղը հրավիրված ԱԺ հերթական նիստում: «ՀՀ կառավարությունը ներկայացնում է 2017-2022 թվականների ժամանակահատվածում երկրի կայուն զարգացումը երաշխավորող գործունեության ծրագիր, որի առանցքը կազմում են լայնամասշտաբ բարեփոխումները». այսպես է սկսվում կառավարության 122 էջանոց ծրագրի շարադրանքը:

Իրականում Կարեն Կարապետյանը երկու ծրագիր ունի. որոնցից մեկը իր մտքում է և իրականացվում է իր պաշտոնավարման օրվանից և կոչված է սպասարկելու իր և իր մերձավորների անձնական շահերը, և այս մեկը, որը ներկայացվելու է խորհրդարանին: Առաջինի հաջող իրագործումը կասկած չի ներշնչում, բայց այս մեկը ինչ որ շատ կասկածելի է:

Առաջինի դեպքում մենք տեսնում ենք մերձավորների և հարազատների եկամտաբեր պաշտոնների տեղավորում և նրանց եկամտի ապահովում պետության հաշվին, իսկ մյուս դեպքում տեսնում ենք տնտեսական վիճակի շարունակական վատթարացում և բնակչության մասսայական արտագաղթ: Խորհրդարան ներկայացված ծրագրինէլ պետք է մոտենալ երկու տեսանկյունից. արդյոք 9 ամսում հնարավոր է անել այն ինչ պետք է արվի 5 տարում, և եթե անգամ այս ծրագիրը իրականացվի, այն կարող է էականորեն փոխել մեր երկրի կյանքը:

Այն որ այս կառավարությանը ընդամենը 9 ամիս ունի իր ծրագիրը կյանքի կոչելու համար անքննելի է: Սահմանադրությամբ նախատեսվում է, որ 2018թ. ապրիլի 9-ից հետո պետք է ձևավորվի նոր կառավարություն, նոր վարչապետով և նոր կառավարության կազմով, որը խորհրդարանին կներկայացնի նոր ծրագիր: Կառավարության ղեկավարը կարծես թե չի կարող զբաղեցնել վարչապետի պաշտոնը, սահմանադրական արգելքի պատճառով, և կառավարության կազմ էլ կարող է էականորեն տարբերվել ներկայիս կառավարությունից: Այնպես որ հինգամյա ծրագիր ներկայացնելը տուրք է օրենսդրության պահանջի կատարմանը և ոչ ավելին:

Կարեն Կարապետյանը և նրա ձևավորած կառավարությունը Հայաստանի գործադիր իշխանության ղեկին են անցյալ տրվա՝ մոտ 9 ամիս: Կարող է որևէ մեկը ասել, որ այդ ընթացքում նրանք թեկուզ փոքր ինչ մոտեցել են այն հայտարարգրված նպատակների իրականացմանը, որոնք ներկայացրել են իրենց ծրագրում:

Ասենք օրինակ Հայաստանը արտահանող երկիր դարձնելուն, ներդրողների համար գործունեության կամ տնտեսական աճի համար նպաստավոր պայմաներ ստեղծելուն, դատական համակարգի նկատմամբ վստահության մեծացմանը: Հարցրեք որևէ ոչ արտոնյալ տնտեսվարողի, թե ինչ է կատարվում ներկայիս Հայաստանի տնտեսական կյանքում և նա կպատասխանի՝սանձարձակ հարկային տեռոր:

Ինչ է անում կառավարությունը այս 9 ամիսների ընթացքում: Հասկանալով, որ հարկման բազան փոքրանում է. երկրի բնակչությունը փախչում է, ձեռնարկությունների մի մասը սնանկանում է և դառնում է անվճարունակ, կառավարությունը ընդամենը մեծացնում է հարկային ճնշումը, և կրճատում այն պետական ծառայողներին, որոնց դեռ կարելի է կրճատել:

Պետական ծախսերը կրճատել այնքան էլ հեշտ գործ չէ, քանի որ պետական համակարգը համալրված է հիմնականում յուրայիններով, և այն ստեղծվել է բացառապես յուրայինների կերակրման համար:

Ինչ վերաբերվում է գործող ձեռնարկություններից ավելի շատ հարկ հավաքելուն, ապա դա էլ այնքան էլ հեշտ իրագործելի խնդիր չէ, քանի որ հարկատուները գտնվում են ծանր ֆինանսական վիճակում, և ավելի շատ փող պոկելու քաղաքականությունը ընդամենը հանգեցնում է դրանց գործունեության դադարեցմանը և արտագաղթի տեմպերի ավելացմանը: Ի դեպ ծրագրում արտագաղթի կասեցման հետ կապված ոչ մի խոսք չկա, ոչ մի խոսք ժողովրդագրական խնդիրների լուծման արտդյունավետ քաղաքականություն իրականացնելուն: Փոխարեն 7 միլիոնանոց սփյուռքը հռչակված է մեր մրցակցային առավելությունն է:

Եթե Հայաստանի կառավարությունները մի հարցում աստատ հաջողվել են, ապա այդ մրցակցային առավելությունը ավելի ցայտուն դարձնելն է: Այս կառավարությունը ևս բացառություն չի կազմի:

Իսկ հիմա փորձենք առարկայորեն քննարկել թե ինչ է պատրաստվում անել կառավարությունը այնպիսի կարորագույն ոլորտներում ինչպիսի արտաքին հարաբերություններն ու պաշտպանությունն է:Ծրագրի համապատասխան բաժինների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ընդհանրապես ոչ մի բան էլ չի արվելու:

Արտաքին քաղաքականությունում նույն ընդհանրուր ձևակերպումներն են Ռուսաստանի հետ ռազմավարական, ԱՄՆ-ի հետ բարեկամական, հարևան երկրների հետ փոխշահավետ հարաբերությունների ընդլայնման, խորացման, զարգացման, ամրապնդման և այլնի մասին:

Կոնկրետ ոչինչ ասված չէ այն մասին, թե արդյոք Հայաստանը պատրաստվում է ԵՄ-ի հետ ստորագրել նոր համալիր համաձայնագիր, որը պետք է փոխարինի 2013թ. նախապատրաստված և այդպես էլ չստորագրված Ասոցացման համաձայնագրին:

«Եվրոպական միության հետ համապարփակ գործընկերության ընդլայնում».շատ ընդհանրական տեսքով ասվում է համաձայնագրում: Ընդ որում ԵՄ-ի հետ հարաբերությունների ընդլայնում ստորադասվում է ոչ միայն, ԱՊՀ երկրներիՙ Չինաստանի և Հնդկաստանի, Մերձավոր Արևելքի երկրների այլ անգամ Ասիայի, Աֆրիկայի և Օվկիանիայի պետությունների հետ համագործակցության հարաբերությունների զարգացմանը: ԵՄ-ի հետ հարաբերությունների մասին ծրագրի հեղինակները հիշատակում են գրեթե ամենավերջում, երևի եվրոպացիները այլևս փող չեն տալիս:

Ինչ վերաբերվում է պաշտպանության ոլորտին ապա այստեղ մի շատ ուշագրավ ձևակերպում կա «Հայաստանի և Արցախի երաշխավորված պաշտպանության համար բավարար ռազմական կարողությունների ստեղծումը պահանջում է մեր պետության ժողովրդագրական և տնտեսական հնարավորություններին անհամաչափ ռեսուրսներ»:

Կառավարությունը այսպիսով ընդունում է, որ Հայաստանի ժողովրդագրական և տնտեսական ռեսուրսները բավարար չեն ռազմական կարողություններ ստեղծելու համար: Կան շատ ընդհանուր և մանվածապատ ձևակերպումներ, բայց նաև կոնկրետ առաջարկ այդ բացը լրացնելու համար.բանակ զորակոչել նաև կանանց՝ առայժմ կամավորության սկզբունքով:

Թե ինչ կարձանագրի հաջորդ վարչապետը, երբ Կարեն Կարապետյանի և նրա կառավարության մեկուսես տարվա գործունեությունից հետո կստանձնի կառավարության ղեկավարի պարտականությունները կարելի է հաստատապես պնդել արդեն այսօր. Հայաստանի տնտեսությունը գտնվում է շատ ծայրահեղ ծանր վիճակում:

« Ռեալ մեր տնտեսության վիճակը, բաց, ազնվիվ ասում եմ, շատ ծանր է, չափազանց ծանր է», - 2016թ. սեպտեմբերի 14-ին խորհրդարանում հայտարարել էր Կարեն Կարապետյանը:

Հայերենում դեռ որքան բառեր կան Հայաստանի տնտեսության հետագա վիճակը նկարագրելու համար՝սոսկալի, աղետալի, ողբերգական…

Ավետիս Բաբաջանյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին