▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ պաշտոնական միակ լեզուն հայերենն է, և դա սահմանադրական նորմ է. Շարմազանովի պատասխանը

«Հայաստանի Հանրապետության պաշտոնական միակ լեզուն հայերենն է և դա սահմանադրական նորմ է»,- այսպես է պատասխանել ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Asekose.am-ի հարցմանն՝ արձագանքել Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի արտահայտած մտքին, որը  Հայաստանի իշխանություններին առաջարկել է Հայաստանում ռուսերեն լեզվին տալ պաշտոնական կարգավիճակ, որպեսզի հայաստանյան վարորդական վկայականները ճանաչվեն նաև Ռուսաստանի կողմից:

Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ այսօր ունեցած հանդիպման ժամանակ Վոլոդինը, մասնավորապես, նշել է․ «Ես կարող եմ ասել միայն մեկ բան՝ տվեք ռուսերենին պաշտոնական կարգավիճակ, և այդ դեպքում [հուլիսի 14-ին ընդունված] օրենքն ավտոմատ կերպով կտարածվի նաև Հայաստանի Հանրապետության վրա»:

Հիշեցնենք, որ հունիսի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ է մտել Տրանսպորտային միջոցներ վարելու թույլտվության մասին նոր օրենքը: Այդ օրենքի գործարկման հետևանքով Ռուսաստանում աշխատող հայաստանցի վարորդների մեծ մասը կորցրել է աշխատանքը, շատերն էլ հայրենիք են վերադարձել: Խնդիրն այն է, որ Ռուսաստանում այլևս արգելվում է աշխատանքային պայմանագրեր կնքել օտարերկրյա քաղաքացիների հետ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին