▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Հայ տեխնոլոգը մշակել է բլոկչեյնին այլընտրանքային հանդիսացող տեխնոլոգիա

Սփյուռքահայի բանաստեղծությունն՝ «Արի տուն» ծրագրի մասին

Ղարաբաղյան հակամարտության արտացոլանքը. կինո և գրականություն

Որքան մարդ է լքել Հայաստանն ու ինչու

Ու՞մ համար է նախատեսված Բաքվի «ռուսամետ» քարոզչությունը



2017-08-13 11:27:25

Արդեն երկու շաբաթ է ալիևյան որոշ ԶԼՄ-ներ ակտիվ ռուսամետ քարոզչություն են տանում...Ու՞մ համար է այն նախատեսված...Համոզված եմ,որ այդ քարոզը տարվում է ոչ թե ադրբեջանցիների,այլ հայերի և մասամբ միամիտ և անտեղյակ ռուսաստանցիների համար...
Ռուսաստանի անտրամաբանական արտաքին քաղաքականությունը ՀՀ-ի նկատմամբ,երբ մեր ռազմավարական գործընկերը,չնայած մեր դժգոհություններին շարունակում է զինել մեր հակառակորդին,ինչպես նաև շանտաժի տեսոքով խորհուրդ է տալիս մեզ ռուսերեն լեզուն հռչակել որպես երկրորդ պետական լեզու,չի ճանաչում Հայաստանում տրամադրված վարորդական իրավունքները,հակառուսական տրամադրությունների աճ են արձանագրել Հայաստանում...Հաշվի առնելով այդ հանգամանքը,Բաքում որոշել է իր լուման ևս ներդնել հակառուսական տրամադրությունները Հայաստանում էլ ավելի տարածելուն և սրելուն...Հենց սրանով է պայմանավորված ալիևյան կայքերի կողմից ցուցաբերվող "ռուսամետ" ակտիվությունը և Արցախյան գոյամարտի տարիներին տեղի ունեցած որոշ իրադարձությունների վերաբերյալ ազերի նախկին պաշտոնյաների՝նախկին վարչապետ Սուրեթ Հուսեյնովի և նախկին նախագահ Այազ Մութալիբովի "բացահայտումները",որոնց մասին հայ հասարակությունը շատ վաղուց է տեղյակ...
Այսպես,նախկին վարչապետ Սուրեթ Հուսեյնովը ölkə.az-ին տված հարցազրույցում անկեղծացել էր և հայտարարել,որ ժամանակին ինքը վարձկան զինվորականների էր հրավիրել Ռուսաստանից,որոնց միջոցով հողեր էր ազատագրում Արցախում....Համոզված եմ,որ Հուսեյնովն ի նկատի ունի 1992 թ-ի հուլիսի 12-ի իր գլխավորությամբ կազմակերպված հարձակումը Շահումյանի և Մարտակերտի ուղղությամբ,որի արդյունքում արցախյան կողմը մեծ տարածքային կորուստներ ունեցավ...
Իսկ արդեն օգոստոսի 12-ին Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովն է անկեղծացել haqqin.az-ի հետ զրույցում և հայտարարել,որ ԽՍՀՄ-ի գոյության վերջին շրջանում իր կողմից վարված գրագետ քաղաքականության արդյունքում ռուսների հետ համատեղ կազմակերպել է "Օղակ" օպերացիան,որի արդյունքում,ըստ Մութալիբովի,հայկական ավազակախմբերից մաքրվել է Խանլարի շրջանը,նվազեցվել է Գյանջայի գլխլին կախված վտանգը,իսկ Խանքենդիի վրա ծածանվել է ադրբեջանական դրոշը...
Հուսեյնովի և Մութալիբովի հայտնած տեղեկությունները բացարձակ սենսացիոն չէին և հայտնի էին շատերին...Սակայն Ալիևյան վարչակարգը որոշել է իր օգտին ծառայեցնել հայ-ռուսական հարաբերություններում նկատվող խնդիրները՝նախկին պաշտոնյաների շուրթերից հնչածները ներկայացնելով որպես բացահայտում և հայ հասարակությանը համոզելու,որ Արցախյան գոյամարտի տարիներին ռուսները եղել են ադրբեջանցիների կողքին...Բաքվում հույս ունեն,որ այս "բացահայտումների" շնորհիվ հայ-ռուսական հարաբերություններն էլ ավելի կսրվեն...Բաքուն Հուսեյնովի և Մութալիբովի միջոցով նաև մեսիջներ է հղում Մոսկվային,ցույց տալով,որ չի մոռացել նրա լավություններն ադրբեջանցիներին...
Կարելի էր նաև մտածել,որ Հուսեյնովը և Մութալիբովը կատարում են Մոսկվայի պատվերները և հիշեցնում են Բաքվին իրենց արած լավությունների մասին և հասկացնում են ադրբեջանցիներին,որ եթե վերջիններս ռուսամետ կողմնորոշում ընդունեն,ապա Արցախյան հարցում կարող են ակնկալել Մոսկվայի աջակցությանը...Սակայն Սուրեթ Հուսեյնովը և Այազ Մութալիբովը,ովքեր ժամանակի եղել են Ալիևների թշնամիները և Բաքու են վերադարձել Ալիևների կողմից կիրառվող նվաստացումներն անցնելուց հետո,չէին կարող ինքնուրույնություն դրսևորել այս հարցում կամ կատարել Մոսկվայի պատվերները...Այդպիսով,ըստ իս,Հուսեյնովի և Մութալիբովի հարցազրույցների "հեղինակները" նստած են Իլհամ Ալիևի աշխատակազմում...
Հաշվի առնելով այդ ամենը կոչ եմ անում մեր հայրենակիցներին չտարածել համացանցի հայկական տիրությում Հուսեյնովի և Մութալիբովի հարցազրույցները և դրանք չներկայացնել որպես մեծ "բացահայտումներ",քանի որ այդ ամենը շատ վաղուց բացահայտված է...Այդ ամենը տարածելով մեր հայրենակիցները նաև ադրբեջանցիների քարոզչության զոհն են դառնում՝ջուր լցնելով Բաքվի ապատեղեկատվական ջրաղացին...
Այո,եթե ՌԴ-ն ինչ-որ սխալ քայլ է անում Հայաստանի նկատմամբ,մենք պետք է դա բարձրաձայնենք և շատ դեպքերում նաև քննադատենք...Բայց դա ՄԵՆՔ պետք է անենք,այլ ոչ թե թույլ տանք,որ մեր արանքում հայտնվի Բաքուն,ով իր շահերն է առաջ տանում...

 

Գագիկ Համբարյան




Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:


Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.