▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Ի՞նչ է, չգիտեն, որ երեխաների օրգանները հանում ու վաճառում են, որովհետև շատ մեծահարուստներ ուզում են երկար ապրել

Ի՞նչը ստիպեց Պապին Պողոսյանին հեռանալ Հայաստանից, արդյո՞ք կվերադառնա. երգիչն անկեղծանում է

Անտանելի ծերուկներից մինչև խոսքից հետ կանգնողներ, նախկին դհոլներից մինչև ներկա թմբկահարողներ

Ապրե՛ն Սերժ Սարգսյանն ու իր ՀՀԿ-ն

ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել է ՀՀ – ԵՄ համաձայնագիրը



2017-10-13 20:42:08

ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ոչ պաշտոնական հայերեն թարգմանությունն էներկայացրել ՀՀ ԱԳՆ-ն. 

 

ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ Կողմերի միջեւ սերտ կապերը եւ նրանց ընդհանուր արժեքները, ինչպես նաեւ Գործընկերության եւ համագործակցության համաձայնագրով նախկինում հաստատված կապերը ամրապնդելու եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության (ԵՀՔ) եւ Արեւելյան գործընկերության, ինչպես նաեւ սույն Համաձայնագրի շրջանակներում հավասար գործընկերության վրա հիմնված սերտ եւ կանոնավոր համագործակցությունը խթանելու նրանց ցանկությունը.

ԸՆԴՈՒՆԵԼՈՎ ԵՄ-Հայաստան համատեղ ԵՀՔ գործողությունների ծրագրի, այդ թվում՝ դրա ներածական դրույթների նշանակությունը, եւ Եվրոպական միության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ հարաբերություններն ամրապնդելու եւ բարեփոխում ու մոտարկում իրականացնելու հարցում գործընկերության առաջնահերթությունների կարեւորությունը, այսուհետ՝ Հայաստանի Հանրապետությունում առաջ գնացող գործընթաց՝ այդպիսով նպաստելով քաղաքական եւ տնտեսական ընդլայնված համագործակցությանը.

ՀԱՆՁՆ ԱՌՆԵԼՈՎ հետագայում ամրապնդել հիմնարար ազատությունների, մարդու իրավունքների, այդ թվում՝ փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների, ժողովրդավարական սկզբունքների, օրենքի գերակայության եւ արդյունավետ կառավարման նկատմամբ հարգանքը.

ՀԱՍՏԱՏԵԼՈՎ, որ ժողովրդավարության եւ առեւտրային տնտեսության ամրապնդմանն ուղղված ներքին բերափոխումները՝ մի կողմից, եւ հակամարտությունների կայուն կարգավորումը՝ մյուս կողմից, փոխկապակցված են: Այսպիսով, Հայաստանի Հանրապետությունում կայուն ժողովրդավարական բարեփոխումը կնպաստի ամբողջ տարածաշրջանում վստահության եւ կայունության մթնոլորտ ստեղծելուն.

ՀԱՆՁՆ ԱՌՆԵԼՈՎ հետագայում խթանել Հայաստանի Հանրապետության քաղաքական, սոցիալ-տնտեսական եւ ինստիտուցիոնալ զարգացումը, օրինակ, քաղաքացիական հասարակության, ինստիտուցիոնալ կառուցման, պետական կառավարման եւ քաղաքացիական ծառայության բարեփոխման, կոռուպցիայի դեմ պայքարի, ինչպես նաեւ ընդլայնված առեւտրային ու տնտեսական համագործակցության, այդ թվում՝ հարկային ոլորտում արդյունավետ կառավարման, աղքատության նվազեցման եւ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտների լայն շրջանակում, այդ թվում՝ արդարադատության, ազատության եւ անվտանգության ոլորտում լայնածավալ համագործակցության միջոցով.

ՀԱՆՁՆ ԱՌՆԵԼՈՎ լիարժեք իրականացնել Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության, Միավորված ազգերի կազմակերպության 1948 թվականի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի, 1950 թվականի «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիա) եւ Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության համաժողովի 1975 թվականի Հելսինկյան եզրափակիչ ակտի (ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտ) նպատակները, սկզբունքները եւ դրույթները.

ԿՐԿԻՆ ԱՆԴՐԱԴԱՌՆԱԼՈՎ միջազգային խաղաղությունը եւ անվտանգությունը խթանելու, ինչպես նաեւ համաձայնեցված ձեւաչափերով արդյունավետ բազմակողմանիության եւ հակամարտությունների խաղաղ կարգավորման մեջ ներգրավվելու իրենց ցանկությանը՝ մասնավորապես, այդ նպատակով համագործակցելով Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) եւ Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) շրջանակներում.

ՀԱՎԱՏԱՐԻՄ ԼԻՆԵԼՈՎ զանգվածային ոչնչացման զենքերի (ԶՈԶ) եւ դրանց մատակարարման միջոցների տարածման դեմ պայքարի համար եւ դրանց զինաթափման եւ չտարածման, ինչպես նաեւ միջուկային ապահովության եւ անվտանգության շուրջ համագործակցության համար միջազգային պարտավորություններին.

ԸՆԴՈՒՆԵԼՈՎ Հայաստանի Հանրապետության ակտիվ մասնակցության կարեւորությունը տարածաշրջանային համագործակցության ձեւաչափերում՝ ներառյալ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվողները. ընդունելով Հայաստանի Հանրապետության կողմից՝ միջազգային կազմակերպություններում եւ համագործակցության ձեւաչափերում իր մասնակցությանը եւ դրանից բխող իր առկա պարտավորություններին տրվող կարեւորությունը.

ՑԱՆԿԱՆԱԼՈՎ հետագայում սկսել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող երկկողմ եւ միջազգային խնդիրների, այդ թվում՝ տարածաշրջանային ասպեկտների վերաբերյալ կանոնավոր քաղաքական երկխոսություն՝ հաշվի առնելով Եվրոպական միության ընդհանուր արտաքին եւ անվտանգության քաղաքականությունը, այդ թվում՝ ընդհանուր անվտանգության եւ պաշտպանության քաղաքականությունը եւ Հայաստանի Հանրապետության համապատասխան քաղաքականությունները. ընդունելով Հայաստանի Հանրապետության կողմից՝ միջազգային կազմակերպություններում եւ համագործակցության ձեւաչափերում իր մասնակցությանը եւ դրանից բխող իր առկա պարտավորություններին տրվող կարեւորությունը.

ԸՆԴՈՒՆԵԼՈՎ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ եւ երկարատեւ կարգավորման համար Հայաստանի Հանրապետության հանձնառության կարեւորությունը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից վարվող բանակցությունների շրջանակներում այդ կարգավորմանը հնարավորինս շուտ հասնելու անհրաժեշտությունը. ընդունելով նաեւ ՄԱԿ-ի կանոնադրության մեջ եւ ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված նպատակների եւ սկզբունքների հիման վրա այդ կարգավորմանը հասնելու անհրաժեշտությունը, մասնավորապես, այն նպատակների եւ սկզբունքների, որոնք առնչվում են սպառնալիքից կամ ուժի կիրառումից խուսափելուն, պետությունների տարածքային ամբողջականությանը եւ անձանց հավասար իրավունքներին ու ինքնորոշմանը եւ արտացոլված են ԵԱՀԿ 2008 թվականի նախարարների խորհրդի 16-րդ հանդիպումից ի վեր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ընդունված բոլոր հռչակագրերում. հաշվի առնելով նաեւ կարգավորման այս գործընթացին աջակցելու՝ Եվրոպական միության հաստատված հանձնառությունը.

ՀԱՆՁՆ ԱՌՆԵԼՈՎ կանխարգելել կոռուպցիան եւ պայքարել դրա դեմ, պայքարել կազմակերպված հանցավորության դեմ եւ ամրապնդել ահաբեկչության դեմ պայքարի շուրջ համագործակցությունը.

ՀԱՆՁՆ ԱՌՆԵԼՈՎ համապարփակ մոտեցմամբ ամրապնդել միգրացիայի, ապաստանի տրամադրման եւ սահմանների կառավարման շուրջ իրենց երկխոսությունը եւ համագործակցությունը՝ ուշադրություն դարձնելով օրինական միգրացիային եւ անօրինական միգրացիայի ու մարդկանց թրաֆիքինգի կանխարգելմանն ուղղված համագործակցությանը, ինչպես նաեւ հետընդունման վերաբերյալ համաձայնագրի արդյունավետ իրականացմանը.

ՎԵՐԱՀԱՍՏԱՏԵԼՈՎ, որ Կողմերի քաղաքացիների ընդլայնված շարժունակությունը անվտանգ եւ արդյունավետ կառավարվող միջավայրում շարունակում է մնալ հիմնական նպատակը եւ համապատասխան ժամանակահատվածում դիտարկելով Հայաստանի Հանրապետության հետ մուտքի արտոնագրի վերաբերյալ երկխոսության սկիզբը՝ պայմանով, որ արդյունավետ կառավարվող եւ անվտանգ շարժունակության պայմանները, այդ թվում՝ Կողմերի միջեւ կնքված՝ մուտքի արտոնագրերի դյուրացման եւ հետընդունման վերաբերյալ համաձայնագրերի արդյունավետ իրականացումը, լինեն տեղին.

ՀԱՎԱՏԱՐԻՄ ԼԻՆԵԼՈՎ ազատ առեւտրային տնտեսության սկզբունքներին եւ Հայաստանի Հանրապետությունում իրականացվող տնտեսական բարեփոխումներին նպաստելու Եվրոպական միության պատրաստակամությանը.

ԸՆԴՈՒՆԵԼՈՎ Կողմերի՝ տնտեսական համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը, այդ թվում՝ առեւտրի հետ կապված ոլորտներում՝ Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) Կողմերի անդամակցությունից բխող իրավունքներին ու պարտականություններին համապատասխան եւ այդ իրավունքների եւ պարտականությունների թափանցիկ եւ ոչ խտրական կիրառման միջոցով.

ՀԱՄՈԶՎԱԾ ԼԻՆԵԼՈՎ, որ սույն Համաձայնագիրը երկու Կողմերի միջեւ տնտեսական հարաբերությունների եւ առավելապես առեւտրի ու ներդրումների զարգացման համար կստեղծի նոր միջավայր եւ կխթանի մրցակցությունը, որոնք տնտեսական վերակառուցման եւ արդիականացման համար կարեւոր նշանակություն ունեն.

ՀԱՆՁՆ ԱՌՆԵԼՈՎ հաշվի առնել կայուն զարգացման սկզբունքները.

ՀԱՆՁՆ ԱՌՆԵԼՈՎ ապահովել միջավայրի պաշտպանությունը՝ ներառյալ անդրսահմանային համագործակցությունը եւ բազմակողմ միջազգային համաձայնագրերի իրագործումը.

ՀԱՆՁՆ ԱՌՆԵԼՈՎ բարձրացնել էներգիայի մատակարարման անվտանգության եւ ապահովության մակարդակը՝ դյուրացնելով համապատասխան ենթակառուցվածքի զարգացումը, մեծացնելով շուկայի ինտեգրումը եւ նորմատիվային հիմքերի աստիճանական մոտարկումն այսուհետ հիշատակվող ԵՄ օրենսդրության առանցքային տարրերի հետ, ի թիվս այլնի, խթանելով էներգաարդյունավետությունը եւ վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործումը՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության՝ էներգիայի մատակարարողի, տարանցման եւ սպառող երկրների նկատմամբ հավասար վերաբերմունքի սկզբունքներին հավատարիմ լինելու հետ կապված հանձնառությունները.

ՀԱՆՁՆ ԱՌՆԵԼՈՎ այսուհետ հիշատակվող միջուկային ապահովության եւ միջուկային անվտանգության բարձր մակարդակների համար.

ՀԱՍՏԱՏԵԼՈՎ ընդլայնված էներգետիկ համագործակցության անհրաժեշտությունը եւ Էներգետիկ խարտիայի պայմանագրի դրույթների ամբողջական պահպանման վերաբերյալ Կողմերի հանձնառությունը.

ՑԱՆԿԱՆԱԼՈՎ բարելավել հանրային առողջության եւ անվտանգության ու մարդու առողջության պաշտպանության մակարդակը՝ հաշվի առնելով կայուն զարգացման սկզբունքները, բնապահպանական կարիքները եւ կլիմայական փոփոխությունը.

ՀԱՆՁՆ ԱՌՆԵԼՈՎ ընդլայնել տարբեր երկրների մարդկանց միջեւ շփումները, այդ թվում՝ գիտության եւ տեխնոլոգիայի, կրթության եւ մշակույթի, երիտասարդության եւ սպորտի ոլորտներում համագործակցության եւ փորձի փոխանակման միջոցով.

ՀԱՆՁՆ ԱՌՆԵԼՈՎ խթանել միջսահմանային եւ միջտարածաշրջանային համագործակցությունը.

ԸՆԴՈՒՆԵԼՈՎ Հայաստանի Հանրապետության հանձնառությունը՝ իր օրենսդրությունն աստիճանաբար Եվրոպական միության օրենսդրության համապատասխան մասերին մոտարկելու, որպես լայնածավալ բարեփոխումներին ուղղված իր ջանքերի մաս՝ այն արդյունավետորեն իրականացնելու, եւ իր վարչական ու ինստիտուցիոնալ կարողությունները սույն Համաձայնագրի կատարումն ապահովելու համար անհրաժեշտ ծավալով զարգացնելու մասով, եւ ընդունելով Եվրոպական միության կայուն աջակցությունը՝ համագործակցության վերաբերյալ բոլոր առկա՝ Հայաստանի Հանրապետության բարեփոխումների արագությունն ու տնտեսական կարիքներն արտացոլող փաստաթղթերին համապատասխան՝ ներառյալ այդ հանձնառության հետ կապված տեխնիկական, ֆինանսական եւ տնտեսական աջակցությունը.

ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ եթե սույն Համաձայնագրի շրջանակներում Կողմերը որոշեն ազատության, անվտանգության եւ արդարադատության ոլորտներում կնքել հատուկ համաձայնագրեր, որոնք կնքվել են Եվրոպական միության կողմից՝ համաձայն «Եվրոպական միության գործունեության մասին» պայմանագրի երրորդ մասի V բաժնի, ապա հետագայում կնքվելիք նման համաձայնագրերի դրույթները պարտադիր չեն լինի Միացյալ Թագավորության եւ (կամ) Իռլանդիայի համար, եթե Եվրոպական միությունը Միացյալ Թագավորության եւ (կամ) Իռլանդիայի հետ միաժամանակ՝ իրենց նախորդ համապատասխան երկկողմ հարաբերությունների հետ կապված Հայաստանի Հանրապետությանը չի տեղեկացնում այն մասին, որ նման համաձայնագրերը պարտադիր են դարձել Միացյալ Թագավորության եւ (կամ) Իռլանդիայի համար՝ որպես Եվրոպական միության մաս՝ «Եվրոպական միության մասին» պայմանագրին եւ «Եվրոպական միության գործունեության մասին» պայմանագրին կից ներկայացվող՝ ազատության, անվտանգության եւ արդարադատության ոլորտների առնչությամբ Միացյալ Թագավորության եւ Իռլանդիայի դիրքորոշման վերաբերյալ թիվ 21 արձանագրությանը համապատասխան: Նմանապես, Եվրոպական միության՝ հետագա ցանկացած ներքին միջոցառում, որն ընդունվել է սույն Համաձայնագրի իրականացման համար՝ «Եվրոպական միության գործունեության մասին» պայմանագրի երրորդ մասի V բաժնի համաձայն, պարտադիր չէ Միացյալ Թագավորության եւ (կամ) Իռլանդիայի համար, եթե վերջիններս չեն տեղեկացնում այդ միջոցառումներին մասնակցելու կամ դրանք ընդունելու իրենց ցանկության մասին՝ թիվ 21 արձանագրությանը համապատասխան. հաշվի առնելով նաեւ, որ հետագայում կնքվելիք նման համաձայնագրերը կամ Եվրոպական միության՝ հետագա նման ներքին միջոցառումները պետք է համապատասխանեն նշված պայմանագրերին կից ներկայացված՝ Դանիայի դիրքորոշման վերաբերյալ թիվ 22 արձանագրությանը.

Պայմանագիրն ամբողջությամբ՝ այստեղ







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.